Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։1

Ա․ Լոպուխին

1-3․ «Բացի՛ր, Լիբանա՛ն, քո դարպասները, ու կրակը թող լափի քո մայրիները»: [1] «Թող ողբան նոճիները, քանի որ մայրիները տապալվեցին, և մեծապես թշվառացան մեծամեծ ծառերը: Ողբացե՛ք, ով Բասանի կաղնիներ, քանզի քանդվեց ծառախիտ  անտառը»: «Լսվում է հովիվների ողբալի ձայնը, քանի որ նսեմացել է նրանց մեծությունը: Ահա լսվում է երիտասարդ առյուծների մռնչյունը, քանի որ ամայացել է Հորդանանի վեհությունը»: (Սինոդական թարգ․)
   
   Ընտրյալ ժողովրդի նկատմամբ Տիրոջ դատաստանը պատկերվում է երկրի ամայացման, նրա ամենակարևոր արտադրանքի ոչնչացման քողի ներքո. երկրի ավերումը թագավորության վերջնական կործանման նշան է: Իսրայելի նկատմամբ այս դատաստանը իրականացվել է հռոմեացիների կողմից: Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին հետևյալ կերպ է ընկալում հատվածը. մարգարեն «կանխագուշակում է Նրա (այսինքն` Քրիստոսի հանդեպ) Իսրայելի որդիների ապագա անհավատությունը …և նաև այն, որ այդ պատճառով տաճարը և, իհարկե, Երուսաղեմը պետք է այրվեն… Սա կատարվեց հռոմեացիների ձեռքով, որոնք այդ ժամանակ առաջնորդվում էին Վեսպասիանոսի և Տիտոսի կողմից» (Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Ч. 11. С. Посад, 1898. С. 148; Keil С.F. Op. cit. S. 616; Ռուժեմոնտ, Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 226; Urguhart J. Die erfüllten Weissagungen oder Gottes Siegel auf die Bibel. Barmen, 1903. S. 169, 170):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան, թող կրակը լափի քո մայրիները:
(Արարատ թարգ․) Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան, և կրակը թող լափի քո եղևնիները։
(Գրաբար) Բաց զդրունս քո, Լիբանան, եւ կերիցէ հուր զմայրս քո։