Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Այդ օրը Դավթի տան և Երուսաղեմի բնակիչների համար աղբյուր պիտի բացվի՝ մեղքից ու անմաքրությունից լվացվելու համար»։ (Սինոդական թարգ․) [1]
Ապաշխարությանը, բնականաբար, հաջորդելու են մեղքի մաքրագործումը և սրբագործումը: Դավթի տան և Երուսաղեմի բնակիչների համար (այսինքն՝ առանց բացառության բոլոր հրեաների համար՝ անկախ նրանց ունեցած դիրքից) բացվում է մեղքերից մաքրվելու հնարավորությունը, որը մարգարեն ներկայացնում է մաքրագործող ջրի աղբյուրի պատկերով
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն օրը Դաւթի տան համար պիտի բացուի ամէն մի վայր՝ նրա փոփոխման ու մաքրման համար:
(Արարատ թարգ․) Այն օրը Դավթի տան համար և Երուսաղեմի բնակիչների համար մի աղբյուր է բացված լինելու մեղքից և անմաքրությունից մաքրվելու համար։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ եղիցի ամենայն տեղի բացեալ տանն Դաւթի ի փոփոխումն եւ ի սրսկումն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: