Զաքարիայի մարգարեության մեկնություն 14։1

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

1-2․«Ահա գալիս է Տիրոջ օրը, և քեզնից կողոպտվածը պիտի բաժանվի քո մեջ»։ [1] «Եվ պիտի հավաքեմ բոլոր ազգերին՝ պատերազմելու Երուսաղեմի դեմ, և քաղաքը պիտի գրավվի, տները պիտի թալանվեն, կանայք պիտի անարգվեն, քաղաքի կեսը պիտի գերության տարվի, իսկ մնացած ժողովուրդը քաղաքից չի կործանվի»։ (Սինոդական թարգ․)
   
    14−րդ գլխի առաջին համարներում մանրամասն սկսում են զարգանալ նախորդ գլխի՝ 7−9−րդ համարների մտքերը: Կգա այն օրը, երբ կհայտնվեն Աստծու զորությունն ու արդարությունը և վերջնական փորձության կենթարկվի հրեաներից մնացած երրորդ մասը, և երբ Երուսաղեմը կդառնա թշնամիների ավարը պարտվածների աչքի առաջ, որոնք տնօրինելու են նրանց ունեցվածքը: Բոլոր ազգերը կհավաքվեն Երուսաղեմի դեմ պատերազմելու. գրավված քաղաքը կկողոպտվի, կանայք կանարգվեն, և ողջ բնակչության կեսը գերության կտարվի։ Սակայն այդ կործանումը համընդհանուր և վերջնական չի լինի. Երուսաղեմի բնակչության մի մասը կփրկվի:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ահա գալիս է Տիրոջ օրը, եւ քո աւարը պիտի բաժանուի քո մէջ:
(Արարատ թարգ․) Ահա մի օր է գալիս Տիրոջ համար, երբ քո ավարը պիտի բաժանվի քո մեջ։
(Գրաբար) Ահա աւուրք Տեառն եկեսցեն. եւ բաժանեսցի աւարն քո ի քեզ։