Զաքարիայի մարգարեության մեկնություն 6։6

Ա․ Լոպուխին

6-7․ Սև ձիերով լծված կառքերը դուրս են գալիս դեպի հյուսիսի երկիրը, սպիտակ ձիերը գնում էին նրանց հետևից, իսկ պուտավոր ձիերը ուղղորդվում էին դեպի միջօրեի երկիրը: [6] Ուժեղները նույնպես դուրս եկան ու ձգտում էին գնալ, որպեսզի անցնեն ողջ երկիրը; ու նրանք ասեցին. «Գնացեʹք, անցեʹք երկրով մեկ»: Ու նրանք անցան երկրով մեկ: (Սինոդական թարգ․)
   
   Ութերորդ տեսիլքը սերտ կապի մեջ է նաև մարգարեի երկրորդ տեսիլքի հետ: Այնտեղ հիշատակվող չորս եղջյուրները և չորս աշխատողները խորհրդանշում են աշխարհի բոլոր հեթանոս երկրներն ու նրանց պատուհասած աղետները: Այստեղ մասնավոր կերպով հիշատակվում են հյուսիսի երկիրը, որի ներքո ընդունված է հասկանալ Բաբելոնը, և հարավի երկիրը, որը խորհրդանշում է Եգիպտոսը: Ըստ Կորնիլի. «Եգիպտոսն ու Բաբելոնը մշտապես ներկայանում են որպես Տեր Աստծու հանդեպ թշնամաբար տրամադրված զույգ երկրներ» (S. 167, Köhler. Der Weissagungen Sacharjas.., SS. 185, 187, 188)․ սակայն մյուս երկրներն էլ առանց Աստծո բարկության իրականացնողների այցելության չեն մնում (տե՛ս 7−րդ համար):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այն կառքը, որին սեւ ձիեր էին լծուած, գնում էր դէպի հիւսիսի երկիր, սպիտակ ձիերինը՝ նրա յետեւից,
(Արարատ թարգ․) Այն սև ձիերովը դուրս է գալիս դեպի հյուսիսի երկիրը. սպիտակներովը դուրս է գալիս դեպի արևմուտք, իսկ բծավորները դուրս են գալիս դեպի հարավի երկիրը»։
(Գրաբար) Յորում էին ձիքն սեաւք, ելանէին ընդ երկիր հիւսւսոյ. եւ սպիտակքն ելանէին զհետ նոցա,