Զաքարիայի մարգարեության մեկնություն 6։8

Ա․ Լոպուխին

Այն ժամանակ նա ինձ կանչեց ու այսպես ասաց. «Տեʹս, դեպի հյուսիսի երկիր գնացողները Իմ հոգին հանգստացրեցին հյուսիսի երկրում»: (Սինոդական թարգ․)[8]
   
   Բաբելոնին բաժին ընկնող պատիժը, կարծես, ամենից շատն է համապատասխանում Տիրոջ ծրագրերին. Տիրոջ ժողովրդի թշնամիները, որոնց պատճառով նա մեծ և դեռևս մոռացության չմատնված տանջանքներ է կրել, արժանի են Աստծու ամենաբարձր աստիճանի բարկությանը:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէրը ձայն տուեց եւ ասաց ինձ. «Ահա, նրանք, որ գնում են դէպի հիւսիսի երկիր, հանգցրին իմ բարկութիւնը հիւսիսի երկրի նկատմամբ»:
(Արարատ թարգ․) Եվ նա աղաղակեց ինձ ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Տե՛ս, դեպի հյուսիսի երկիր գնացողները իմ հոգին հանգստացրին հյուսիսի երկրում»։
(Գրաբար) Եւ աղաղակեաց՝ եւ ասէ ցիս. Ահա որ ելանեն ընդ երկիր հիւսւսոյ, հանգուցին զսրտմտութիւն իմ յերկրին հիւսւսոյ։