Ա․ Լոպուխին
1-2. Եվ լսելի եղավ Զորությունների Տիրոջ խոսքը. [1] «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ես մեծ նախանձով լցվեցի Սիոնի նկատմամբ, և մեծ բարկությամբ նախանձեցի նրա համար»: (Սինոդական թարգ․)
Ուսումնասիրվող հատվածում բովանդակվող մարգարեությունը սկսվում է այն նույն բառերով, որոնք հանդիպում են ութը գիշերային տեսիլքների մասին մարգարեության հենց սկզբում (Զաք. 1:14, 15): Տերը խոսում է Սիոնի, այսինքն` Իր ժողովրդի հանդեպ ունեցած սիրո մասին։ Նախանձախնդրության ներքո, իհարկե, նկատի է առնվում սիրո (նկատմամբ եղած) փութաջանությունը, իսկ բարկության մասին խոսքերը վերաբերում են հեթանոսներին, որոնք ընտրյալ ժողովրդին բազում ցավեր են պատճառել:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ամենակալ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն ամենակալի առ իս, եւ ասէ. Այսպէս
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: