Ա․ Լոպուխին
1-3․ Տիրոջ պատգամը, որ եղավ Բաթուելի որդի Հովելին: [1] Լսե՜ք այս ծերե՜ր, Ունկնդրե՛ք, երկրի բոլո՜ր բնակիչներ. եղե՞լ է այսպիսի բան ձեր օրերում կամ ձեր հայրերի օրերում: Պատմե՜ք սա ձեր որդիներին, և ձեր որդիները՝ իրենց որդիներին, և նրանց որդիները՝ հաջորդ սերնդին: (Սինոդական թարգ․)
Եբրայերեն «զեկենիմ՝ зэкеним» (ծերեր) բառը Աստվածաշնչում հաճախ օգտագործվում է որպես մեծահասակների, ղեկավարների ու իշխողների պատվավոր անվանում (Բ Օր. 21:2, Ես. 24:23, Ողբ․ 2:10 և այլն): 2−րդ համարում Հովել մարգարեն «զեկենիմ՝ зэкеним» բառը ընդհանուր իմաստով է գործածում: Մարգարեն առաջին հերթին խոսքով դիմում է ծերերին, [քանի որ նրանք] այնպիսի մարդիկ էին, ովքեր շատ բաներ էին տեսել ու լսել և, հատկապես, ովքեր կարող էին գնահատել խոսքի առարկա հանդիսացող իրադարձությունների նշանակությունը: Միևնույն ժամանակ մարգարեն իր խոսքերին ականջ դնելու կոչ է անում նաև երկրի բոլոր բնակիչներին, այսինքն՝ Հուդայի թագավորության բնակիչներին, որոնց պատուհասել էր աղետը: Հաջորդ 2−3 համարներում մարգարեն ցանկանում է ցույց տալ երկրին պատուհասած արհավիրքի ծանրությունը (10: 1, 2, 6):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տիրոջ պատգամը, որ հասաւ Բաթուէլի որդի Յովէլին Եզեկիայի ժամանակ:
(Արարատ թարգ․)Տիրոջ խոսքը, որը հասավ Փաթուելի որդի Հովելին.
(Գրաբար)Պատգամ Տեառն որ եղև առ Յովէլ Բաթուէլի յաւելի յաւուրս Եզեկիայ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: