Հովելի մարգարեության մեկնություն 1:10

Ա․ Լոպուխին

10-12․ Հովելի մարգարեության մեկնություն [10]Ամաչե´ք մշակներ, ողբացե´ք գինեգործներ, ցորենի և գարու վրա,  Որովհետև վերացավ բերքը ագարակից, ցամաքեց որթնատունկը, թոշնեց թզենին ու նռենին, արմավն ու խնձորը,  և ագարակի բոլոր ծառերը չորացան,   քանի որ մարդկանց որդիների ուրախությունը վերացավ: (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն խոսում է մշակների, գինեգործների և ընդհանուր առմամբ բոլոր բնակիչների համար երկրին պատուհասած աղետի խիստ ծանր լինելու մասին: Ամբողջովին պարզ չէ՝ այստեղ մարգարեն խոսում է միայն մեկ աղետի, այսինքն՝ մորեխի հարձակման մասին, թե 9−12−րդ համարներում նկատի ունի մեկ այլ աղետ ևս՝ երաշտը, որը երկրին վրա հասավ մորեխների ներխուժման հետևանքով: Վերջին տարբերակին հակված են Կրեդները: Բայց Հերոնիմոսը և նոր մեկնաբաններից շատերը այս համարներում միայն մորեխի ներխուժման հետևանքների մասին են խոսք տեսնում: «Նռան ծառ» (եբրայերեն՝ «րիմմօն−риммон»): Քանի որ այս ծառի ճյուղերին փշեր կա, ուստի սլավոներեն տեքտում այն անվանվում է «шипки»: Ե՛վ «պալմա» և՛ «ֆինիկս՝ финикс» բառերը (եբրայերենում «գամ թամար՝ гам тамар») նշանակում են արմավենի: Պաղեստինը հին ժամանակներում լի էր արմավենիներով: Այն հիմնականում աճում էր Երիքով քաղաքի մոտ, որն էլ ստացել էր Արմավենու քաղաք անվանումը (Բ Օր. 34:3), Էթթեդիիում՝ Մեռյալ ծովի ափերին՝ Գենեսարեթ լճի ափերին: «Խնձորենի»−ն (եբրայերեն՝ «տապպուախ՝ таппуах») հյութալի պտուղներ տվող ծառ է: Համաձայն Երգ Երգոցի (2:3, 7:9)՝ այս պտուղները բավականին քաղցր ու բուրավետ են, իսկ գույնը՝ ոսկեգույն (Առակ. 25:11): Ենթադրվում է, որ «таппуах»−ը հենց «Pyrus Cidonia»−ն է: Հավանաբար այս ծառերի առատությունից երկու քաղաք ևս Տապպուախ է անվանվել։ Դրանցից մեկը ընկած էր Հուդայի ցեղի սահմաններում (Հս.12:17, 15:34), իսկ մյուսը՝ Եփրեմի և Մանասեի ցեղերի սահմաններում (Հս. 16:8, 17:8): «Մարդկանց  որդիների ուրախությունը վերացավ», այսինքն՝  բերքահավաքին զուգորդված ուրախությունը:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) քանի որ չորացան դաշտերը: Թող սգայ երկիրը, որովհետեւ չորացաւ ցորենը, ցամաքեց գինին, նուազեց ձէթը:
(Արարատ թարգ․)Արտն ավերվել է, հողը սուգ է անում, որ ցորենն ավերվել է, գինին՝ ցամաքել, յուղը՝ նվազել։
(Գրաբար)զի թշուառացա՛ն դաշտք. սո՛ւգ առցէ երկիր՝ զի թշուառացա՛ւ ցորեան, ցամաքեցա՛ւ գինի, նուազեաց ձէթ։