Ա․ Լոպուխին
Արդյո՞ք ձեր աչքի առաջ, ձեր Աստծու տնից, չպակասեցին կերակուրները՝ ուրախությունն ու խնդությունը: (Սինոդական թարգ․)[16]
16−րդ համարում մարգարեն նշում է այն պատճառը, թե ինչու պետք է սպասել «Տիրոջ օրվա» գալուստին․ երկրին պատուհասած աղետը այդ օրվա նախանշանն է: «Պակասեցին կերակուրները» (սլավոներեն՝ «пищи взяшася», եբրայերեն՝ «օխել նիխրատ՝ охэль нихрат») արտահայտությամբ ավերածության անսպասելիության մասին միտք է արտահայտվում («нихрат»՝ կտրված):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծու տնից՝ ուրախութիւնը եւ խնդութիւնը:
(Արարատ թարգ․)Ահա մեր աչքի առաջ կտրվել է կերակուրը, մեր Աստծու տնից՝ ուրախությունն ու ցնծությունը։
(Գրաբար)առաջի աչաց ձերոց. պակասեցան կերակուրք ի տանէ Աստուծոյ ձերոյ, ուրախութիւն և խնդութիւն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: