Հովելի մարգարեության մեկնություն 1:18

Ա․ Լոպուխին

Ինչպե՞ս ոռնում են անասունները, շփոթված շրջում են առջառների հոտերը, որվհետև նրանք արոտավայր չունեն, և ոչխարների հոտերը սատկում են: (Սինոդական թարգ․)[18]
   
   «Ոչխարների հոտերը սատկում են», «մա նեենհա վէհեմա՝ ма неенха вэхема», Յոթանասնիցում՝ «τί ἀπο՝ θήσομεν ἑαυτοῖς» (սլավոներեն՝ «ի՞նչ ամբարենք մեզ»): Հրեական և հունական տեքստերի տարբերության պատճառը բացատրելիս  հանգում են այն ենթադրությանը, որ կա´մ եբրայերեն տեքստն է վնասված, կա´մ էլ Յոթանասնիցում սխալ կա: Ըստ Յոթանասնից թարգմանության՝ 18−րդ համարի սկիզբը հարց է՝ «Ի՞նչ պետք է անենք նման աղետի դեպքում»:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ի՞նչ ամբարեմ նրանց մէջ: Լացեցին նախիրների խմբերը, որովհետեւ նրանք արօտ չունէին, եւ ոչխարների հօտերը սատկեցին:
(Արարատ թարգ․)Ինչպե՜ս են հեծեծում անասունները, մոլորվել են արջառների հոտերը, որովհետև արոտ չկա նրանց համար, ոչխարների հոտերը ևս տառապում են։
(Գրաբար)Զի՞նչ համբարեցից ի նոսա. լացին դասակք անդւոց, զի ո՛չ գոյր նոցա արօտ՝ և հօտք խաշանց սատակեցան։