Հովելի մարգարեության մեկնություն 1:19

Ա․ Լոպուխին

Քեզ եմ աղաղակում, Տե՜ր իմ որովհետև հուրը ոչնչացրեց անապատի գեղեցկությունը, և բոցն այրեց դաշտի բոլոր ծառերը: (Սինոդական թարգ․)[19]
   
   «Որովհետև հուրը («եշ՝ еш») ոչնչացրեց անապատի գեղեցկությունը» («նէօտ միտբար՝ нэот мидбар»): Մարգարեն պատկերավոր կերպով խոսում է արևի անտանելի ջերմության մասին, որը չորացնում է ամբողջ բուսականությունը: Հետագայում մարգարեն տապը անվանում է հուր (Ամ. 7:4, Ես. 9:17, 18, Մաղ. 4:1): Եբրայերեն «միտբար՝ мидбар» բառը նշանակում է ընդհանրապես անտառից զուրկ տարածք՝ խիտ խոտով ծածկված տափաստան (Երեմ. 9:10, 23:10), ինչպես նաև լերկ անապատ (Ելք. 32:15, 35:1): 19−րդ համարում «միդպար՝ мидбар»−ը ավելի լավ է ընկալել առաջին իմաստով: Սլավոներենում «անապատի գեղեցկության» փոխարեն ընթերցվում է «կարմիր անապատ», քանի որ Յոթանասնիցում «նէօտ՝ нэот» բառը շատ դեպքերում ընկալվել է որպես ածական (Ողբ. 2:2, Սաղմ. 22:3) և թարգմանվել է «ωραῖος՝ ծաղկող, հիանալի» բառով:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Քեզ եմ աղօթում, Տէ՛ր, որովհետեւ հուրը սպանեց անապատի գեղեցկութիւնը, բոցը լափեց ագարակի իւրաքանչիւր ծառ,
(Արարատ թարգ․)Քե՛զ եմ աղաղակում, ո՛վ Տեր, քանզի կրակը լափել է անապատի արոտները, և բոցն այրել է դաշտի բոլոր ծառերը։
(Գրաբար)Առ քեզ Տէր աղաղակեցից՝ զի հուր սատակեաց զգեղեցկութիւն անապատի, և բոց ծախեաց զամենայն փայտս ագարակի։