Հովելի մարգարեության մեկնություն 1:8

Ա․ Լոպուխին

Ողբա, ինչպես քուրձ հագած երիտասարդ կինը՝ իր երիտասարդության կողակցի համար: (Սինոդական թարգ․)[8]
   
   Հաշվի առնելով երկրին հասած մեծ աղետը՝ մարգարեն Հուդայի ամբողջ երկրին ողբալու է հրավիրում․ նա երկիրը համեմատում է փեսային կորցրած հարսի հետ։ Ռուսերենի «կույս» բառի փոխարեն սլավոներենում ընթերցվում է «паче невесты», իսկ հունարենում՝ «ὑπὲρ νύμφην»: Հունարեն տեքստի ընթերցումը առաջացել է կա՛մ Յոթանասնիցի կողմից եբրայերեն «քիվտուլ» բառի «միբբեթուլա» ընթերցելու պատճառով, որտեղ «min» նախդիրը գործածվում է համեմատական իմաստով, կա՛մ էլ հույն գրագրի անուշադրության հետևանքով, որը հունարեն «ῶσπερ νύμφη» բառակապակցությունը փոխել է «ὐπὲρ νύμφη»−ի: «Իր երիտասարդության կողակցի համար»․ «բաալ՝ baal» ամուսին բառը այստեղ կիրառվել է հավանաբար «ալուֆ՝  аллуф» (փեսացու) բառի փոխարեն, քանի որ Մովսիսական օրենքի համաձայն՝  նշանածները համարվել են օրինական ամուսնացածներ (Բ Օր. 22:23, 24): «Իր երիտասարդության կողակցի համար» հատվածը  սլավոներենում «по мужи своем девственнем (իր կուսական շրջանի ամուսնու համար)» է, որը համապատասխանում է հունարեն «ἐπί τὸν ανδρα αὺτῆς παρθενικόν»−ին: Յոթանասնիցի ընթերցումը առաջացել է այն պատճառով, քանի որ եբրայերեն «նէուրեխա՝ нэуреха» (երիտասարդություն) բառը առնչվել է «բաալ՝ баал»−ին (փեսացու), այլ ոչ թե «բէտուլա՝ бэтула»−ին (օրիորդ):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ողբա՛ ինձ, ինչպէս քուրձ հագած հարսը՝ իր ամուսնու վրայ:
(Արարատ թարգ․)Ողբա՛ կույսի պես, որ քուրձ է հագել՝ ողբալով իր երիտասարդության փեսային։
(Գրաբար)Ողբա՛յ առ իս իբրև զհարսն քրձազգած ի վերայ առն իւրոյ ամուսնոյ։