Հովելի մարգարեության մեկնություն 2:27

Ա․ Լոպուխին

27-31․ Եվ կիմանաք, որ Ես Իսրայելի մեջ եմ, և Ես՝ ձեր Տեր Աստվածն եմ, և չկա ուրիշ մեկը, և իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան: [27] Եւ կ՚իմանաք, որ Իսրայէլի մէջ եմ ես, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, ու չկայ ոչ ոք ինձնից բացի, եւ իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան: Այն օրերին իմ Հոգուց կը հեղեմ իմ ծառաների վրայ, իմ աղախինների վրայ, որոնք կը մարգարէանան: Հրաշքներ ցոյց կը տամ երկնքում եւ երկրի վրայ՝ արիւն, հուր եւ ծխի մրրիկ. արեգակը կը խաւարի, եւ լուսինը արիւն կը դառնայ, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը»: Այո՛, կը լինի այնպէս, որ, ով որ կանչի Տիրոջ անունը՝ կ՚ապրի: Սիոն լերան վրայ եւ Երուսաղէմում փրկութիւն կը լինի, Տէրը կը կանչի իր մօտ, ինչպէս որ ասաց եւ ծանուցեց: (Սինոդական թարգ․)

   
   Ժողովրդի հանդեպ Տիրոջ բարեհաճությունը միայն երկրային բարիքների առաքմամբ չի սահմանափակվում։ Այս բարեհաճությունը առանձնահատուկ կերպով դրսևորվելու է հոգևոր օրհնությունների առաքման, այսինքն՝ յուրաքանչյուր մարմնի վրա Սուրբ Հոգու հեղման մեջ: 27−31 համարները եբրայերեն Սուրբ Գրքում հատուկ գլուխ են կազմում (3−րդ գլուխը), ուստի մեր երրորդ գլուխը եբրայերեն Սուրբ գլխում դառնում է չորրորդ:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Եւ կը լինի այնպէս, որ սրանից յետոյ իմ Հոգուց կը հեղեմ ամէն մարմնի վրայ, կը մարգարէանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ կը տեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ՚ունենան:
(Արարատ թարգ․)Եվ պիտի իմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ և ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և ուրիշը չկա. իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։
(Գրաբար)Եւ ծանիջիք թէ ի մէջ Իսրայէլի եմ ես. և ես Տէր Աստուած ձեր, և չի՛ք ոք բա՛ց յինէն. և ո՛չ ամաչեսցէ ժողովուրդ իմ յաւիտեան։