Հովելի մարգարեության մեկնություն 3:14

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

Ձայներ որոտացին դատաստանի դաշտում, քանզի մոտ է Տիրոջ օրը դատաստանի հովտում։
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 3:13
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

14-15. Բազմություննե՜ր, բազմություննե՜ր Դատաստանի հովտում, որովհետև Դատաստանի հովտին մոտ է Տիրոջ օրը: [14] Արեգակն ու լուսինը կխավարեն, աստղերը կկորցնեն իրենց փայլը: (Սինոդական թարգ․)
   
     Մարգարեն արդեն զննում է դատաստանի հովտում հավաքված ժողովուրդներին: «Համոնիմ, համոնիմ−хамоним, хамоним» (ամբոխնե՜ր, ամբոխնե՜ր) կրկնությամբ մարգարեն մատնանշում է հավաքվածների հոծ բազմությունը: Եբրայերեն «համոնիմ− хамоним» բառը նշանակում է և՛ աղաղակ, և՛ աղաղակող բազմություն: Այստեղից էլ Յոթանասնիցն այն «ἦχοι ἐξήχησαν» է թարգմանել (սլավոներեն՝ «гласи прогласишася»): Երկրորդ՝ Յոթանասնիցում, հավանաբար, «համոնիմ−хамоним» բառը հասկացել են որպես ստորոգյալ և ընթերցել են որպես «համենիմ−хаменим», այսինքն՝ «աղաղակող ձայներ»: «Դատաստանի հովտում» արտահայտությունը եբրայերեն «բէեմեկ հեհարուց−бэемек хехаруц» բառն է: Եբրայերեն «հարուցու−харуцу» բառը Ես. 28:27 համարում «կալսիչ սայլակ» կամ «քուք» իմաստն ունի: Որոշ մեկնաբաններ (Կռենդեռ, Գոլցգուզեն) «հառուց−харуц» բառը վերոնշյալ իմաստով են հասկանում նաև քննարկվող հատվածում և այստեղ այն բանի մասին են մատնանշում տեսնում,  որ Հովսափաթի հովտում հավաքված մարդկանց հետ վարվելու են քուքերով ծեծի ենթարկվող գերիների պես (Բ Թագ. 12:30, Դ Թագ. 13:7 և այլն): Այնուամենայնիվ, «հառուց−харуц» հասկացությունը Հովել 3:14 համարում ընդունված  է ընկալել որպես «դատաստան, վճիռ»:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․)Ձայներ հնչեցին Դատաստանի ձորում, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Դատաստանի ձորում:
(Արարատ թարգ․)Բազմություններ, բազմություններ՝ Վճիռի հովտում, որովհետև մոտ է Տիրոջ օրը Վճիռի հովտում։
(Գրաբար) Ձա՛յնք հնչեցին ի Ձորն դատաստանի. զի մե՛րձ է օր Տեառն ի Ձորն դատաստանի։