Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)
Եվ վիճակ գցեցին իմ ժողովրդի համար, իրենց պատանիներին տվեցին պոռնիկներին փոխարեն և իրենց կույսերին վաճառեցին գինու և խմիչքի դիմաց։
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 3:1
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Իմ ժողովրդի մասին նրանք վիճակ էին գցում, և պատանիներին տալիս էին պոռնիկի համար, և վաճառում էին օրիորդներին գինու համար ու խմում: (Սինոդական թարգ․)[3]
«Իմ ժողովրդի մասին նրանք վիճակ էին գցում».․․ Վիճակ գցելու միջոցով գերիների բաժանումը հին ժամանակներում հաղթողներին բնորոշ սովորույթ էր (Նավ. 3:10, Աբդ. 1:11): «Եվ պատանիներին տալիս էին պոռնիկի համար» («բազզօնա−баззона»), սլավոներեն՝ «Եվ պատանիներին տալիս էին պոռնիկներին−и даша отрочища блудницам»։ Մարգարեի միտքն այն է, որ հրեա պատանիներին տալիս էին որպես պոռնիկների վարձ, այսինքն՝ այդքան քիչ էին նրանց գնահատում: Մերկսը և Նովակը, հաջորդող «և վաճառում էին օրիորդներին գինու համար» բառերը հաշվի առնելով, առաջարկում են ուսումնասիրվող արտահայտության մեջ «բազզօնա−баззона» (պոռնիկի համար) բառի փոխարեն ընթերցել «բամազզոն−бaмаззон» (ուտելիքի պաշարի համար):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․)Նրանք իմ երկիրը բաժանեցին, իմ ժողովրդի համար վիճակ էին գցում, պատանիներին տալիս էին որպէս պոռնիկների վարձ, աղջիկներին վաճառում էին գինու դիմաց եւ խմում էին:
(Արարատ թարգ․)Եվ իմ ժողովրդի վրա վիճակ գցեցին և տղեկին տվեցին պոռնիկի վարձի դիմաց, աղջնակին ծախեցին գինու դիմաց և խմեցին։
(Գրաբար) և ի վերայ ժողովրդեան իմոյ վիճակս արկանէին. և ետուն զպատանեակս կապէ՛նս պոռնկաց, և զաղջկունս վաճառէին ընդ գինւոյ՝ և ըմպէին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: