Հովնանի մարգարեության մեկնություն 1:16

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ այդ մարդիկ մեծ երկյուղով վախեցան Տիրոջից. Տիրոջը զոհ մատուցեցին և ուխտեր արեցին»: (Սինոդական թարգ․)[16]
   
   «Տիրոջը զոհ մատուցեցին և ուխտեր արեցին». հրեական ավանդությունն ասում է, որ նավի վրա եղողները հետագայում դարձել են հուդայականության մեջ նորադարձներ։ Այստեղ որևէ անհավանական բան չկա: Տեր Աստծու զորությունը նրանք տեսան սեփական աչքերով և դա խոստովանեցին իրենց աղոթքում. «Դու, Տե՛ր, արեցիր այնպես, ինչպես կամեցար» (Հովն․ 1։14): Նրա (այլ ոչ թե իրենց աստվածների) կողմից ակնհայտ մահից փրկվելով` նրանք իրենց պարտավորված զգացին Աստծու հանդեպ, և այդ պատճառով էլ «ուխտեր արեցին»։ Այնուամենայնիվ, տեքստը խոսում է միայն այն մասին, որ նավի վրա գտնվողներին համակեց ոգևորություն, ինչը կատարվածից հետո չի կարող կասկածի տակ դրվել:

--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Եւ մարդիկ շատ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը եւ ուխտեցին ծառայել նրան:
(Արարատ թարգ․) Եվ ծովը դադարեց իր կատաղությունից։ Եվ այդ մարդիկ մեծ երկյուղով վախեցան Տիրոջից, զոհեր մատուցեցին Տիրոջը և ուխտեր արեցին։
(Գրաբար) Եւ երկեան արքն երկեւղ մեծ ի Տեառնէ, զենին զոհս Տեառն, եւ ուխտեցին ուխտս։