Մաղաքիայի մարգարեության մեկնություն 2։8

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

8-9․ «Սակայն դուք խոտորվել եք այս ճանապարհից, օրենքի մեջ շատերին գայթակղության պատճառ եք դարձել և խախտել եք Ղևիի ուխտը,– ասում է Զորությունների Տերը»։ [8] Այդ բանի համար էլ Ես ձեզ ատելի և ստորացված կդարձնեմ ամբողջ ժողովրդի առջև, քանի որ դուք չեք հետևում Իմ ճանապարհներին, երեսպաշտություն եք կատարում օրենքի գործերում։ (Սինոդական թարգ․)
   
    Այսօրվա քահանաները, Մովսեսի օրենքի ճշմարիտ ընկալումն ու կատարումը ժողովրդին սովորեցնելու փոխարեն, տարբեր արդարացումներով գայթակղեցնում են նրանց՝ խախտելու այդ օրենքը (տե՛ս Մաղ․ 1։13)։ Դրանով նրանք դրժում են Աստծու հետ Ղևիի ուխտը (5-րդ համար), իսկ Աստված, նրանց հանդեպ բարեհաճ լինելու փոխարեն, ժողովրդի աչքին կզրկի նրանց ողջ հեղինակությունից, և ժողովուրդը կդադարի դիմել նրանց՝ սովորելու համար։ «Աչառություն եք անում գործերում». այստեղ մարգարեն մատնանշում է քահանաների մեկ ուրիշ թերություն՝ դատական գործերի մեջ նրանց կողմնապահությունը։ Այդ որոշումների կայացմանը, ըստ օրենքի, քահանաները ևս մասնակցություն ունեին (Բ Օր․ 19։17)։

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Իսկ դուք խոտորուեցիք ճանապարհից, շատերին թուլացրիք օրէնքը պահելուց եւ ապականեցիք Ղեւիի ուխտը, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ.) Բայց դուք խոտորել եք ճանապարհից, շատերին գայթակղեցրել եք ձեր ուսուցումով, դուք ապականել եք Ղևիի ուխտը,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Իսկ դուք խոտորեցարուք ի ճանապարհէ, եւ տկարացուցէք զբազումս աւրինաւքն, եւ ապականեցէք զուխտն Ղեւեայ, ասէ Տէր ամենակալ։