Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
4-5․ «Եթե Եդոմն ասի. «Թեև մենք կործանվել ենք, սակայն կվերաշինենք ավերվածը», ապա Զորությունների Տերն ասում է. «Նրանք կշինեն, բայց Ես կքանդեմ, և նրանց կկոչեն անօրենության երկիր և ազգ, որի վրա Տերը հավիտյան բարկացած է»»։ [4] «Եվ ձեր աչքերը պիտի տեսնեն դա, և դուք պիտի ասեք. «Տերը մեծարվեց Իսրայելի սահմաններից անդին»»։ (Սինոդական թարգ․)
Տեր Աստծու ատելությունը Եդոմի հանդեպ երևում է ոչ միայն նրա նախկին ավերածություններից, այլև Եդոմի հետագա ամբողջ պատմությունից։ Որպես ինքնավար պետություն կրկին վերականգնվելու փորձերի պատմությունը հստակ ցույց է տալիս, թե որքան անշրջելի է այդ ատելի ժողովրդի վերաբերյալ Տեր Աստծու ահեղ վճիռը։ Միաժամանակ մարգարեն նշում է, որ Աստծու այս ատելության պատճառը եդոմացիների անօրենությունն էր։ Նրանց անօրենությունը բոլորի համար ակնհայտ պիտի լինի (նրանց կկոչեն․․․)։ Այդ մարգարեությունը վերջնականապես իրականացավ հրեաների տիրակալ Հովհաննես Հյուրկանոսի օրոք, որը հաղթեց եդոմացիներին և հարկադրեց նրանց ընդունել թլպատությունը (Ք. ա. մոտ 130 թ.)։ «Տերը մեծարվեց...», այսինքն՝ մեծ է Իսրայելի Աստվածը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եթէ Եդոմն ասի, թէ՝ ահա կործանուեցինք, դառնանք եւ շինենք աւերուած քաղաքները, այն ժամանակ այսպէս կ՚ասի Ամենակալ Տէրը. «Թող նրանք շինեն, իսկ ես կը կործանեմ, եւ նրանց սահմանները կը կոչուեն անօրէնութեան սահմաններ, իսկ ժողովուրդը, որի հետ Տէրը յաւիտեան պատերազմ պիտի մղի, կը կոչուի անօրէն»:
(Արարատ թարգ.) Եթե Եդովմն ասի. «Մենք կործանվեցինք, բայց ավերակները պիտի վերակառուցենք»։ Զորքերի Տերն այսպես է ասում. «Նրանք կկառուցեն, իսկ ես կքանդեմ, և նրանց Անօրենության սահման կկոչեն և ժողովուրդ, որի դեմ Տերը հավիտյան զայրացած է։
(Գրաբար) Զի թէ ասիցէ Եդոմ թէ ահա կործանեցաւ՝ դարձցուք եւ շինեսցուք զքաղաքս աւերեալս։ Այսպէս ասէ Տէր ամենակալ. Նոքա շինեսցեն, եւ ես կործանեցից, եւ կոչեսցին նոքա սահմանք անաւրէնութեան. եւ ժողովուրդ ընդ որում տացէ պատերազմ Տէր մինչեւ ցյաւիտեան.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: