Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։10

Ա․ Լոպուխին

Տասանորդը բերեք գանձատուն, որպեսզի Իմ տանը սնունդ լինի, և չնայած որ դրանում փորձում եք Ինձ, ասում է Զորությունների Տերը․ արդյո՞ք Ես ձեզ համար չեմ բացի երկնքի դռները և օրհնությունները ավելցուկով ձեզ վրա չեմ թափի։(Սինոդական թարգ․) [10]
   
   Այդ անեծքը, ըստ երևույթին, երաշտի պատճառ է դառնում, որից ոչնչանում է Հուդայի երկրի բերքը։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ հրեաները արագորեն Տեր Աստծու առաջ ուղղեն իրենց հանցանքը և տասանորդն ամբողջությամբ հասցնեն պահեստ, այսինքն` տաճարի շտեմարաններ (Նեեմ․ 10։37, 38), իրենց տներում դրանից ոչինչ չպահելով, ինչպես որ ակնհայտորեն արվում էր այն ժամանակ։ Դրանից հետո Տերը անձրև կուղարկի չորացած երկրի վրա։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տարին աւարտուեց, եւ ամբողջ բերքը հաւաքեցիք մեր շտեմարաններում. ձեր տներում յափշտակութիւն կը լինի, ե՛տ կանգնէք դրանից, - ասում է ամենակալ Տէրը: Մի՞թէ չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները եւ իմ օրհնութիւնը լիառատ չեմ թափում ձեզ վրայ:
(Արարատ թարգ․) Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի։
(Գրաբար) Տարին կատարեցաւ, եւ զարդիւնս ամենայն ի շտեմարանս ձեր ժողովեցէք. եւ եղիցի յափշտակութիւն տանց ձերոց։ Դարձարուք այդուիկ՝ ասէ Տէր ամենակալ, եթէ ո՞չ բացից ձեզ զպատուհանս երկնից, եւ զեղից ձեզ զաւրհնութիւն իմ մինչեւ ի շատանալ։