Ովսեեի մարգարեության մեկնություն 1:7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ Հուդայի տանը ողորմություն պիտի անեմ և պիտի փրկեմ նրանց Տիրոջ՝ իրենց Աստծու միջոցով, բայց ո՛չ աղեղով և ո՛չ սրով, ո՛չ պատերազմով և ո՛չ ձիերով ու ձիավորներով»։ (Սինոդական թարգ․)[7]
   
    Իսրայելի պատժի հետ մեկտեղ կհայտնվի Աստծու ողորմածությունը Հուդայի նկատմամբ, որը Տեր Աստծու հանդեպ իր հավատարմության համար կփրկվի ամենակարող ուժով։
    Պետք է ենթադրել, որ մարգարեն նկատի ունի ասորիների առաջիկա արշավանքները, որոնց ընթացքում բացահայտվում է Տեր Աստծու ունեցած տարբեր վերաբերմունքները Իսրայելի և Հուդայի նկատմամբ. տասը ցեղերից կազմված թագավորությունը կործանվում է ասորիների կողմից, իսկ ասորական զորքը հրաշագործ զորությամբ կոտորվում է Երուսաղեմի պարիսպների տակ (Ես․ 36։1

      «Հուդայի տունը» (հունարեն սլավոնականում՝ «Հուդայի որդիները»)․ Յոթանասնիցը հաճախ է եբրայերեն «beith» արտահայտությունը թարգմանում է «υἱοί՝»՝ «որդիներ» (Ծննդ․ 45։11, Հեսու․ 17։17, 18։5), իսկ «banim»−ը «որդիներ»՝ «οἶκος»-ը՝ («տուն»)։
    «Ո՛չ պատերազմով», այսինքն՝ ոչ ռազմական արվեստով (առանց կռվի)։

--------------------------------
[7(Էջմիածին թարգ․) Բայց Յուդայի որդիներին պիտի ողորմեմ եւ պիտի փրկեմ նրանց, ես՝ իրենց Տէր Աստուածը, բայց չեմ փրկելու նրանց աղեղով, ո՛չ սրով, ո՛չ պատերազմով, ո՛չ կառքերով, ո՛չ ձիերով եւ ո՛չ հեծեալներով»:
(Արարատ թարգ․) Բայց Հուդայի տանը ողորմելու եմ և նրանց պետք է փրկեմ իրենց Տեր Աստծով և նրանց չեմ փրկելու աղեղով, ո՛չ սրով ու ո՛չ էլ պատերազմով. ո՛չ ձիերով, ո՛չ էլ ձիավորներով»։
(Գրաբար) Բայց որդւոցն Յուդայ ողորմեցա՛յց, և փրկեցից զնոսա Տերամբ Աստուծով իւրեանց. և ո՛չ փրկեցից զնոսա աղեղամբ, և ո՛չ սրով, և ո՛չ պատերազմաւ. ո՛չ կառօք, և ո՛չ երիվարօք, և ո՛չ հեծելօք։