Ա․ Լոպուխին
14-17․ Տիրոջ մեծ օրը մոտ է, մոտ է, և շատ է շտապում. Արդեն լսվել է Տիրոջ օրվա ձայնը. Այն ժամանակ ամենից զորավոր մարդը դառնապես կաղաղակի: [14] Բարկության օրը − այս օրը ցավի ու նեղություն օր է, ամայացման և կործանումի օր, խավարի և մռայլության, ամպերի և մառախուղի օր է: Շեփորի և աղաղակի օր է՝ պարսպապատ քաղաքների և բարձր աշտարակների դեմ: Եվ ես կսահմանափակեմ մարդկանց, նրանք կույրերի պես կշրջեն, որովհետև նրանք մեղք գործեցին Տիրոջ դեմ, և նրանց արյունը փոշու պես պիտի ցրվի, և նրանց մարմինը՝ աղբի նման: (Սինոդական թարգ․)
Իր ժամանակակիցների կրոնական և բարոյական վիճակը ամբողջությամբ նկարագրելով և նրանց համար Աստծու դատաստանի անխուսափելիությունը ցույց տալով՝ մարգարեն այժմ, 14−17−րդ համարներում, ընդհանուր կերպով ուրվագծում է «Տիրոջ օրվա» սարսափելի պատկերը: Մարգարեի կողմից ընդհատվող և խիստ արտահայտություններով արված վերջինիս բնութագիրը իր արտահայտչությամբ և ուժով դասական է, իսկ ըստ էության, այն ներկայացնում է «Տիրոջ օրվա» մասին 7−րդ համարում ասվածի բացահայտումը:
Այս գլխի նոր և վերջին բաժինների նախորդ հատվածի հետ ունեցած ներքին կապի պատճառները ցույց են տրվում որոշ հրեական Կեննիկոտի ձեռագրերում (օրինակ՝ ձեռագիր համար 150) առկա «ки» պատճառահետևանքային շաղկապով, որը առկա է նաև հունարեն Յոթանասնից տեքստում («υτι կամ διοτι»), ինչպես նաև գերմաներեն թարգմանության մեջ («denn»): Ի տարբերություն հրեաների անհավատության և անօրինությունների, ինչպես նաև մարգարեական հորդորների և սպառնալիքների նկատմամբ կատարյալ անտարբերության և ամբողջական անզգուշության՝ Աստծու սարսափելի դատաստանի հայտնության օրը կգա անհավատալի արագությամբ. «каров йом Иегова хаггадоль, каров умахер мэод» (համար 14։1): «Մարգարեն օրը մեծ է կոչում, քանի որ այդ օրը ոչ թե հեշտ խրատի են ենթարկվելու, այլ վճռական պատժի» (Թեոդորիտ, Սոփոնիայի մարգարեության մեկնություն, Մ. 5, Մ., 1857, էջ 45): Այդ օրը արագ («махер») է անվանում․ «Այն հայտնվելու է կարճ ժամանակահատվածում և առանց հետաձգման» (Սոփոնիայի մարգարեության մեկնություն // Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 348): Այս օրվա սարսափների նկարագրության մեջ մարգարեն առաջին հերթին հիշում է (համար 14բ) հերոս−թշնամիների աղաղակը, որոնք Հուդայի երկիր են ներխուժում որպես նրա նկատմամբ Աստծո կողմից սահմանված դատաստանի կատարողներ (տե՛ս համար 7): Այս պատկերը և խոսքի ձևը հիշեցնում են մարգարեական նմանատիպ նկարագրություններում (Նավ. 3:2 և Ես. 13։3 համարները) եղած պատկերները: Տեր Աստծու [օրվա բնույթի] հետագա նկարագրությունը (15, 16-րդ համարներ) կազմված է բոլոր տեսակի աղետներից, որոնք ամբողջությամբ շտապում են դեպի դատաստանի տակ ընկած Աստծո ժողովուրդը, որի սահմանները թշնամու բանակն արդեն մուտք է գործել: Այստեղ մեկ պատկերի մեջ են հյուսվում այնպիսի ծանր աղետներ, ինչպիսիք են ճնշված վիճակը և պաշարվածներին հատուկ բոլոր տեսակի դժվարությունները, երկրի ավերումը և կործանումը, սարսափելի մթնոլորտային երևույթները, հարձակման և արյունահեղության սարսափները: Թեև այս բնութագրության առանձին արտահայտությունների համար կարող են մեծաթիվ զուգահեռներ մատնանշվել այլ մարգարեական ու, ընդհանրապես, սուրբգրային հատվածներում, սակայն դրանից Սոփոնիա մարգարեի խոսքը չի կորցնում իր արտասովոր նկարագրողական և գեղարվեստական զորությունը: Ճակատագրական օրվա ընդհանուր անվանումը «բարկության օր» («йом эвра», համար 15) է, այսինքն՝ Աստծո բարկությունը (Ես. 13։9, Եզ. 21։36, Սաղմ. 77։49 և այլն) ներկայացվում է որպես այս օրվա բոլոր բազմաբնույթ աղետների միակ աղբյուր և վերջին պատճառ: «Dies irae dies illa»−ն (Վուլգաթա) Տիրոջ օրվա դասական սահմանումն է: Այս ընդհանուր սահմանման ամենատարածված բացատրությունը մարգարեի կողմից տրվում է հոմանիշ բառազույգերի մի ամբողջական շարքի տեսքով, որն ամբողջ խոսքին բացառիկ արտահայտչականություն և բանաստեղծական հմայք է հաղորդում: Բառերի առաջին զույգը «цара−qiliyiV, tribulatio−վիշտ» և «меццука (Յոթանասնից՝ «anwgkh», Վուլգաթա՝ «angustia», սլավոներեն՝ «կարիք», ռուսերեն՝ «նեղություն» (Հռոմ. 2:9))» է, որը, հիմնականում, ցույց է տալիս Աստծո կողմից պատժված մեղավորի ներքին վշտալի և ընկճված վիճակը, որն էլ արտաքին տարբեր աղետների նկատմամբ նրա հոգում եղած արձագանքն է (Հոբ․ 15:24): Երկրորդ զույգը «шоа» և «мэшоа» նույնարմատ բառերն են («αωρια և αφανισμος» սլավոներեն՝ «վրդովմունքն ու կորստյան օր», Վուլգաթա՝ «alamitas, miseria», ռուսերեն՝ «կործանում և ավերակ»): Այս երկու հասկացությունների համադրմամբ մարգարեն առավել ամբողջական է արտահայտում Հրեաստանին սպասվող կատարյալ ամայացման մասին գաղափարը (Հոբ․ 30։3, 38։27)։ 15−րդ համարի երկրորդ կեսը բաղկացած է խավարի, մթության գաղափարն արտահայտող չորս հոմանիշային բառերից, ընդ որում՝ այս բոլոր բառերը հանդիպում են Հովել մարգարեի «Տիրոջ օր»−վա նկարագրության մեջ (Հով. 2:2): [Դրանք են] եբրայերեն «хошех» (խավար), «афела» (խիտ խավար), «анан» (ամպ), «арафел» (ամպրոպաբեր ամպ) բառերը (հունարեն՝ «γνοφος, σκοτος, νεφελη, ομιχλη» և լատիներեն՝ «tenebrae, caligo, nebula, turbo»)։ Այս բոլոր արտահայտությունները արտահայտում են խավարի, մթության, փոթորկի տարբեր երանգներ։ Սա, ըստ սուրբգրային ընկալման, ոչ միայն աշխարհում Տեր Աստծու բացառիկ հայտնության բացահայտումն է (ինչպես Սինայում էր, Բ Օր. 5:19, 23, Օր. 4:11), այլ նաև, հիմնականում, Աստծո ճշմարտության և դատաստանի պատժիչ գործողությունները (Սաղմ․ 35:2−4, Ամբ. 5:18, Հով. 2:2 և այլն): Եթե լույսը կյանքի և ուրախության հոմանիշն է (Սաղմ. 35։10), ապա խավարը միշտ էլ եղել է բոլոր տեսակի վշտերի և մահվան հոմանիշը: «Մթություն, խավար, ամպ և մառախուղ,− ասում է երանելի Թեոդորիտը,− մարգարեն անվանում է աղետների մոտենալը, որոնց սկսվելու ժամանակ նաև արևը իր վրա նայողների համար ցերեկը պայծառ չի լինի․ այլ ամեն ինչ խավարով լցված կլինի» (տե՛ս նույն տեղում, էջ 46): 16−րդ համարը ցույց է տալիս քաղաքների և նրանց ամրությունների սարսափելի պաշարման ժամանակ հրեաներին սպասվող անտանելի տառապանքի օբյեկտիվ պատճառը․ «Տիրոջ օրը» կլինի շեփորի և աղաղակի օր («шофар утэруа», Նավե. 6:19, Դատ. 7:17–22, Ամբ. 1:14, 2:2)՝ ընդդեմ ամրացված քաղաքների և բարձր աշտարակների (իսկապես անկյունային, «пиннот»): «Հնարավո՞ր է արդյոք կասկածել»,− այս տեղի վերաբերյալ նշում է սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին,− այն բանում, որ թշնամիների հարձակումը անտանելի է լինելու և՛ բազմամարդ, և՛ պատերազմական արվեստում փորձված քաղաքների համար: Նաև այլ քաղաքների համար է, եթե նույնիսկ դրանք շրջապատված լինեն ամրոցների քարե պարիսպներով, նա հայտարարում և ավելացնում, որ Տիրոջ օրը լինելու է ամուր քաղաքների և բարձրադիր անկյունների կամ աշտարակների դեմ շեփորի և ողբի օր։ Ամուր անվանում է այն քաղաքները, որոնք հարուստ են քաջերով և ունեն պատերազմի պատրաստ շատ մարդիկ: «Բարձր անկյուններ (կամ աշտարակներ)» անվանում է պարիսպներով ամրացված քաղաքները, քանի որ ամրոցների պատերին միշտ լինում են անկյուններ, որոնք դուրս են ցցվում դեպի վեր և բարձրանում դեպի աշտարակները, որոնք ավելի բարձր են, քան մյուս շինությունները» (տե՛ս նշված աշխատություն, էջ 349): 17−րդ համարի այս բոլոր զորավոր ամրությունները հրեաներին իրենց թշնամիներից չեն փրկի, առավել ևս, քանի որ աղետի ծանրության տակ նրանք կկորցնեն խելամտորեն գործելու ունակությունը (Նավ. 2:5): Մովսեսի սարսափելի մարգարեության կատարման ժամանակ (Բ Օր. 28:29, 30) նրանց կհասնի հոգևոր−մարմնական կուրությունը, և հենց իրենք համառորեն կսլանան դեպի իրենց կործանումը (Երեմ. 27, 28−ը, 32−34, 36−339, 42, 43 գլուխները): Հրեական քաղաքների վրա վերջին հարձակումները կուղեկցվեն սարսափելի արյունահեղությամբ, այնպես, որ փոշու փոխարեն՝ քաղաքների փողոցներում թափված արյան ծով կլինի, իսկ գոմաղբի փոխարեն՝ նետված դիակներ (Երեմ. 25:32, 33), «այսինքն՝ չեն արժանանա օրենքով սահմանվածին, այսինքն՝ նրանք չեն հուղարկավորվի» (երանելի Թեոդորիտ), ինչից էլ հրեաները ամենից շատն էին վախենում (Սաղմ. 78։2, Երեմ. 22:18, 19 և այլն):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շուտով կը գայ, Տիրոջ օրուայ ձայնը խիստ է եւ դառն, ուժեղն էլ կը զգայ,
(Արարատ թարգ․) Մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ է շտապում. ահա Տիրոջ օրվա ձայնը. այնտեղ դառնապես աղաղակում է հզոր մարդը։
(Գրաբար) Զի մերձ է աւր Տեառն մեծն, մերձ է եւ արագ յոյժ. ձայն աւուր Տեառն խիստ եւ դառն, կարգեալ զաւրաւոր.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: