Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
«Այն ժամանակ Ես պիտի բերեմ ձեզ, և նույն ժամանակ պիտի հավաքեմ ձեզ, որովհետև ձեզ անվանի ու պատվավոր պիտի դարձնեմ երկրի բոլոր ազգերի մեջ, երբ ձեր աչքի առաջ վերադարձնեմ ձեզ գերությունից, — ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)[20]
Տե՛ս Սոփոնիայի մարգարեության մեկնություն գլուխ 3:14
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Նրանք կ՚ամաչեն ե՛ւ այն ժամանակ, երբ բարիք կ՚անեմ ձեզ, ե՛ւ այն ժամանակ, երբ կ՚ընդունեմ ձեզ, որովհետեւ անուանի եւ պանծալի կը դարձնեմ ձեզ երկրի բոլոր ազգերի մէջ՝ ձեր աչքերի առաջ փոխելով ձեր գերութեան վիճակը», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ.) Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ և այն ժամանակ պիտի հավաքեմ ձեզ, որովհետև ձեզ անվանի և գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդների մեջ, երբ որ ձեր գերությունը վերադարձնեմ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ ամաչեսցեն ի ժամանակին յայնմիկ՝ յորժամ բարի արարից ձեզ, եւ ի ժամանակի յորժամ ընկալայց զձեզ։ Զի տաց զձեզ անուանիս եւ ի պարծանս ընդ ամենայն ազգս երկրի, ի դարձուցանել ինձ զգերութիւն ձեր առաջի ձեր՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: