Ովսեեի մարգարեության մեկնություն 10:4

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Դատարկ խոսքեր են ասում, սուտ երդվում և դաշինքներ են կապում, դրա համար նրանց վրա դատաստան պիտի հասնի այնպես, ինչպես թունավոր մոլախոտը դաշտի ակոսներում։ (Սինոդական թարգ․)[4]
   
    Մարգարեն անդրադառնում է երկրի քաղաքական կյանքին և թվարկում Իսրայելի մի շարք հանցանքներ։ «Խոսքեր են ասում» (Յոթանասնիցում «debru» բառի փոխարեն դերբայական «dober» ձևով է ընթերցվել, այստեղից էլ ծագում է «կասի» տարբերակը), այսինքն՝ ընդամենը բառեր, դատարկ խոսքեր են ասում։

    «Սուտ էին երդվում»․ «aloth»՝ երդվել բառի փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է «irwth» («արդարացում», «ներողություն»)` սա դիտարկելով  որպես նախորդող «dober» բառի լրացում, այստեղից էլ ծագում է սլավոներեն «կեղծ ներողություն» տարբերակը։

    «Դաշինքներ են կապում» (սլավոներեն՝ «ուխտ են կնքում»)․ մարգարեն նկատի ունի օտարազգիների՝ եգիպտացիների և ասորիների հետ կապած դաշինքները։

    «Դրա համար նրանց վրա դատաստան պիտի հասնի այնպես, ինչպես թունավոր մոլախոտը՝ դաշտի ակոսներում» (սլավոներեն՝ «ինչպես սիզախոտը (αγρωστις) կաճի ագարակի անմշակ հողում»)։ Խոսքը Իսրայելի վրա եկող պատժի (դատաստանի) մասին է։ Պատժի խստության տեսանկյունից մարգարեն Աստծու դատաստանի սկսվելը համեմատում է դաշտի ակոսներում հայտնված առատ մոլախոտերի («rosh»՝ դառը և թունավոր խոտ) հետ։

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եթէ խօսքեր ասի՝ ստայօդ են. ուխտ կը կնքի, եւ արդարադատութիւնը որպէս սէզ կ՚աճի ագարակի անմշակ հողում:
(Արարատ թարգ․) Սին խոսքեր են խոսում, սուտ երդվում են ուխտ կնքելիս, և դատաստանը մոլախոտի պես բուսնում է արտի ակոսների մեջ։
(Գրաբար) Եթէ բանս խօսեսցի՝ պատճառք ստութեան են. ուխտեսցէ ուխտ. և բուսցին իբրև զսէ՛զ իրաւունք ի կո՛րդ ագարակի,