Ա. Պ. Լոպուխին (†1904)
12-13. Հակոբը փախավ սսորիների դաշտը, և Իսրայելը ծառայեց կնոջ համար, և կնոջ համար ոչխարներ պահեց։ [12] Մարգարեի միջոցով Տերը դուրս բերեց Իսրայելին Եգիպտոսից, և մարգարեի միջոցով Նա պահպանեց նրան։ (Սինոդական թարգ․)
Մարգարեն կրկին անդրադառնում է անցյալին։ 12−13−րդ համարների իմաստը միակերպ չի հասկացվում։ Մեկնիչներից ոմանց կարծիքով (Էվալդ)՝ մարգարեն ի հայտ է բերում Տիրոջ հովանավորությունը և՛ Իսրայելի ժողովրդի նախահոր (համար 12), և՛ անմիջապես Իսրայելի նկատմամբ։ Մյուսների կարծիքով (Բրոդովիչ)՝ մարգարեն Իսրայելի նախահոր ճակատագիրը հակադրում է Իսրայելի ճակատագրին։ Հակոբը պետք է օտար երկիր փախչեր և ծառայի պես ոչխարներ պահեր, սակայն նրա սերունդները հրաշալիորեն դուրս բերվեցին Եգիպտոսից և մարգարեների միջոցով պահվեցին Աստծու կողմից։ Այս հակադրությամբ Ովսեեն մատնանշում է Աստծու սերը Իսրայելի հանդեպ, որպեսզի ընդգծի վերջինիս անշնորհակալությունը:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Յակոբը գնաց ասորիների դաշտը, Իսրայէլը ծառայեց կնոջ համար եւ կնոջ համար պահակութիւն արեց:
(Ովսեե 12։13․ Արարատ թարգ․) Հակոբը փախավ Արամի երկրի դաշտը, և Իսրայելը ծառայեց կնոջ համար. կնոջ համար հոտերի պահապան եղավ։
(Գրաբար) Եւ գնա՛ց Յակովբ ի դաշտն Ասորւոց. և ծառայեաց Իսրայէլ վասն կնոջ, և ի ձեռն կնոջ զգուշացաւ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: