Ովսեեի մարգարեության մեկնություն 12:10

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ես խոսում էի մարգարեների հետ, և բազմապատկում էի նրանց տեսիլքները, և մարգարեների միջոցով օգտագործում էի առակները։ (Սինոդական թարգ․) [10]
   
    Մարգարեն բացահայտում է այն միտքը, որ Տերն է Իսրայելի բարերարը։ «Մարգարեների միջոցով օգտագործում էի առակները» (bejad hannebiim adammeh) բառերի փոխարեն  սլավոներենում «մարգարեների միջոցով կնմանեցվեմ» տարբերակն է։ Յոթանասնիցն այս հատվածը տառացի է թարգմանել։ Գոոնակերը, Ովս․ 4։6,  համարի նմանողությամբ, «adammeh» բառում «daman» (ոչնչացնել, կործանել) բայն է տեսնում և «մարգարեների (այսինքն՝ Աստծու կամքի սուրհանդակների) միջոցով Ես կոչնչացնեմ նրանց» տարբերակով է թարգմանում։

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Կը խօսեմ մարգարէների հետ, կը շատացնեմ տեսիլքները եւ մարգարէների միջոցով կը ներկայանամ:(Էջմիածին թարգ․)
(Ովսեե 12։11․ Արարատ թարգ․) Ես խոսեցի մարգարեներին և շատացրի տեսիլքները և մարգարեների միջոցով առակախոսություն արեցի։
(Գրաբար) և խօսեցա՛յց ընդ մարգարէսն։ Եւ ես տեսի՛լս յաճախեցից, և ի ձեռս մարգարէից նմանեցայց։