Ովսեեի մարգարեության մեկնություն 13:3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

3-5. Այդ բանի համար նրանք պիտի լինեն ինչպես առավոտյան մշուշ, ինչպես ցող, որը շուտով անհետանում է, ինչպես մղեղ, որը քշվում է կալից, և ինչպես ծուխ՝ ծխնելույզից։ [3] Սակայն Եգիպտոսից ի վեր Ես եմ քո Աստվածը՝ Տերը, և դու չպետք է ճանաչես այլ Աստված Ինձանից բացի, և Ինձանից բացի այլ փրկիչ չկա։ Ես քեզ ընդունեցի անապատում՝ ծարավ երկրի մեջ։ (Սինոդական թարգ․)
   
    Մարգարեն 12։9-10 համարներում հիշեցնում է Իսրայելի հանդեպ Տեր Աստծու ողորմությունների մասին։ «Ես ընդունեցի («jedathicha») քեզ» (սլավոներեն՝ «հովվում էի քեզ»)․ մարգարեի օգտագործած բայն արտահայտում է սիրո և հայրական հոգատարության մասին միտքը․ Տեր Աստված անապատում սիրով և հայրական հոգատարությամբ էր վերաբերում Իսրայելին։

    4−րդ համարում հունարեն և սլավոներեն տեքստերը բնագրին արված հավելումներ ունեն, որոնք չեն հանդիպում այլ թարգմանություններում (այս խոսքերը՝ «հաստատեցի երկինքը և ստեղծեցի երկիրը, Իմ ձեռքերն արարեցին երկնքի բոլոր զորությունները, բայց ցույց չտվեցի քեզ, որպեսզի նրանց հետևից չգնաս, Ես քեզ հանեցի եգիպտացիների երկրից»)։

    Այս խոսքերը, անկասկած, մեկնաբանություն են, որոնք տեքստի մեջ են մտել լուսանցքներից։

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Դրա համար կը լինեն ինչպէս առաւօտեան ամպ եւ վաղորդեան ցօղ, որ անցնում է, ինչպէս փոշի՝ կալից քշուած, եւ ինչպէս ծուխ՝ պատուհանից դուրս եկող:
(Արարատ թարգ․) Ուստի առավոտյան ամպի պես պիտի լինեն և վաղ ցողի պես, որ շուտով անցնում-գնում է. մղեղի պես, որ կալից քշում է փոթորիկը, և ծխնելույզից ելած ծխի պես։
(Գրաբար) Վասն այնորիկ եղիցին իբրև զամպ առաւօտու, և իբրև զցօղ վաղորդայնոյ որ անցանէ. և իբրև զփոշի հոսեալ ի կալոյ, և իբրև զծուխ ի պատուհանից։