Ովսեեի մարգարեության մեկնություն 14:8

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Կվերադառնան նրա ստվերի տակ նստողները, կհարստանան հացով, և կծաղկեն, ինչպես խաղողի որթատունկը, փառավոր կլինեն, ինչպես Լիբանանի գինին։ (Սինոդական թարգ․) [8]
   
    Խոսքը Իսրայելի ժողովրդի առանձին անդամների մասին է։

    «Նրա ստվերի տակ նստածները պիտի վերադառնան», այսինքն՝ Իսրայելի։ Այստեղ Իսրայելը ներկայացվում է բազմաճյուղ ծառի պատկերով, որն իր ստվերով ծածկում է ժողովրդի առանձին անդամներին։

    «Հարստանան հացով» (սլավոներեն՝ «կհաստատվեն ցորենով») στρριχθήσονται (հաստատվել) ընթերցվող բառն առկա է շատ ձեռագրերում, սակայն սկզբնականը պետք է համարել Յոթանասնից տեքստի ընդունված «μεθυσθήσονται»(կարբեն) ընթերցումը։

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Կը դառնան եւ կը նստեն նրա յարկի տակ, կ՚ապրեն եւ ապահով կը լինեն ցորենով, նա կը բողբոջի ինչպէս որթատունկ,
(Ովսեե 14։7․ Արարատ թարգ․) Նրա հովանու տակ ապրողները պիտի վերադառնան, պիտի կենդանանան ցորենի պես և ծաղկեն որթատունկի պես։ Նրա բուրմունքը Լիբանանի գինու պես պիտի լինի։
(Գրաբար) Դարձցին և նստցի՛ն ընդ յարկաւ նորա, կեցցեն և հաստատեսցին ցորենով. և ծաղկեսցէ իբրև զորթ յիշատակ նորա,