Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ո՞վ է իմաստուն, որ հասկանա այս, ո՞վ է խելամիտ, որ իմանա այս։ Քանզի արդար են տիրոջ ճանապարհները. արդարներն ընթանում են դրանցով, իսկ անօրենները՝ սայթաքում դրանց վրա։ (Սինոդական թարգ․) [10]
10−րդ համարը վերաբերում է մարգարեի ամբողջ գրքին և ներկայացնում է այն ուսուցման ընդհանրացումը, որը ներկայացված է գրքում։ Այդ ուսուցման էությունն այն է, որ Տիրոջ ճանապարհները (Բ Օր․ 32։4՝ Աստծու առաջնորդություն) արդար են, և դրանք արդարներին դեպի կյանք են տանում, իսկ մեղավորներին՝ դեպի կործանում։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ով իմաստուն է, կը հասկանայ այս բաները, ով հանճարեղ է, կ՚իմանայ սրանք, քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները. արդարները դրանցով կ՚անցնեն, իսկ ամբարիշտները կը սայթաքեն դրանց մէջ:
(Ովսեե 14։9․ Արարատ թարգ․) Ո՞վ է իմաստուն, թող հասկանա այս բաները, կամ հասկացող, թող գիտենա սրանք. որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները գնում են նրանցով, իսկ հանցավորները սայթաքելու են նրանց մեջ։
(Գրաբար) Ո՞վ է իմաստուն՝ և իմասցի զայս. հանճարեղ՝ և ծանիցէ զայս. զի ուղի՛ղ են ճանապարհք Տեառն. և արդարք գնասցեն ընդ նոսա. և ամպարիշտք տկարասցին ի նոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: