Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, իսկ Հուդան՝ իր վերքը: Եվ Եփրեմը գնաց Ասորեստան և պատգամավորներ ուղարկեց Հարեբ թագավորի մոտ, բայց նա չի կարող առողջացնել ձեզ, և չի բժշկի ձեր խոցը։ (Սինոդական թարգ․) [13]
Ցանկանալով ազատվել իրենց պատուհասած աղետներից` Եփրեմը և Հուդան օգնություն են փնտրում ոչ թե Աստծուց, այլ մարդկանցից: Եփրեմը դեսպաններ է ուղարկում ասորիների և Հարեբ թագավորի մոտ (եբր.՝ «jarev», Յոթանասնիցում՝ «Ιαρείμ»)։ Հարեբ անունով ասորական թագավոր հայտնի չէ, բացի այդ՝ «mehech» (թագավորի մոտ) բառը համարում օգտագործված է առանց հոդի։ Այստեղից էլ ենթադրվում է, որ մարգարեն «jarev» (Հարեբի) բառը օգտագործում է ոչ թե հատուկ, այլ հասարակ անվան իմաստով։ Վերոնշյալ բառը բխեցվում է «riv» (վիճել, դատվել, պաշտպանվել) բայից․ Հարեբ թագավորի մոտ, այսինքն՝ պաշտպանող թագավորի մոտ։ Մարգարեն հեգնաբար Հարեբ է անվանում ասորիների թագավորին, որից Եփրեմն օգնություն ստանալու ապարդյուն հույս ուներ։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եփրեմը տեսաւ իր ախտը, եւ Յուդան՝ իր ցաւերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մօտ եւ պատգամաւորներ ուղարկեց Յարիմի արքային, բայց նա չկարողացաւ փրկել ձեզ եւ ոչ էլ հանգստացնել ձեզ ցաւերից:
(Արարատ թարգ․) Երբ Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, իսկ Հուդան՝ իր վերքը, Եփրեմը գնաց Ասորեստան և մեծ թագավորի մոտ ուղարկեց, բայց նա չի կարող առողջացնել ձեզ կամ բուժել ձեր վերքը։
(Գրաբար) Ետես Եփրեմ զա՛խտ իւր, և Յուդա զցաւս իւր. և գնաց Եփրեմ առ Ասորեստանեայս, և առաքեաց հրեշտակս առ արքայն Յարիմայ. և նա ո՛չ կարաց փրկել զձեզ, և ո՛չ հանգուցանել զձեզ ի ցաւոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: