Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ Եփրեմը դարձավ ինչպես անսիրտ ու անմիտ աղավնի․ կանչում են եգիպտացիներին, գնում են Ասորեստան։ (Սինոդական թարգ․)[11]
Մարգարեն դատապարտում է Իսրայելի թագավորության կեղծ քաղաքականությունը։ Նա Իսրայելին համեմատում է աղավնու հետ, որը սնունդ փնտրելիս հիմարաբար նետվում է տարածված ցանցի մեջ։ Իսրայելն էլ աղավնու նմանությամբ Աստծուց օգնություն փնտրելու փոխարեն այն փնտրում է այնտեղ, որտեղից նրան կործանում է սպառնում. օգնություն է փնտրում եգիպտացիներից և ասորիներից։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եփրեմը նման էր անմիտ աղաւնու, որ սիրտ չունի. Եգիպտոս էին կանչւում, բայց գնացին Ասորեստան:
(Արարատ թարգ․) Եվ Եփրեմը մի աղավնու պես եղավ՝ միամիտ ու անխելք. եգիպտացիներին են կանչում, Ասորեստան են գնում։
(Գրաբար) Եւ է՛ր Եփրեմ իբրև զաղաւնի անմիտ՝ որոյ ո՛չ իցէ սիրտ. յԵգիպտո՛ս խրախուսէին, և առ Ասորեստանեայս գնացին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: