Ովսեեի մարգարեության մեկնություն 7:16

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Նրանք դիմում են, բայց ոչ Բարձրյալին, դարձել են ինչպես անհուսալի աղեղ, իրենց լեզվի հանդգնության համար կընկնեն իրենց իշխանի սրից, դա Եգիպտոսում նրանց համար ծաղրանք կլինի։ (Սինոդական թարգ․)[16]
   
       «Նրանք դիմում են, բայց ո՛չ Բարձրյալին» արտահայտությունը եբրայերենից ավելի ճիշտ կլինի թարգմանել «բայց ո՛չ դեպի վեր» («lo al»)։ Ինչպես երևում է, Յոթանասնիցում արտահայտության մեջ վերադասավորում է կատարվել, և այն ընթերցվել է «al lo»− «είς ουδέν» ձևով․ այստեղից էլ ծագում է սլավոներեն «դարձան ոչինչ»−ը։

    «Դարձել են ինչպես անհուսալի (remijah) աղեղ»: Ինչպես անհուսալի աղեղը չի հարվածում թիրախին, այդպես էլ Իսրայելն է շեղվել Տեր Աստծուն պատվելու իր կոչումից։

        Հավանաբար, մասորեթական տեքստում «remijah» բառը «romeh» (նետահարող)  բառով փոխարինելու հետևանքով է առաջացել սլավոներեն տեքստի՝ «լարված աղեղի պես»՝ ώς τοξονεντεταμένον, ընթերցումը, որի փոխարեն շատ ձեռագրեր ունեն՝ «ώς τοξον ου τεταμενον»՝ «որպես չձգված աղեղ» տարբերակը։

    «Իրենց լեզվի հանդգնության համար կընկնեն իրենց իշխանի սրից». լեզվի հանդգնությունն արտահայտվում էր Տեր Աստծու հանդեպ ստով (տե՛ս համար 13) և Նրա ամենազորությունը հայհոյելով։ Իսրայելի իշխանները հույս էին դրել Եգիպտոսի վրա։ Սակայն այդ հույսն ապարդյուն է. նրանք կընկնեն, և այդ անկումը Եգիպտոսում ծաղրի առարակ կդառնա:

--------------------------------
[16] (Էջմիածին թարգ․) Նրանք դարձան անգոյին եւ եղան ինչպէս լարուած աղեղ: Սրով կ՚ընկնեն նրանց իշխանները իրենց լեզուի անսանձ խստութեան պատճառով, եւ սա կը լինի նրանց նախատինքը Եգիպտոսում»:
(Արարատ թարգ․) Նրանք դառնում են ոչ թե դեպի Բարձրյալը. նրանք խաբեբա աղեղի նման են դարձել։ Նրանց իշխանները սրով պիտի ընկնեն իրենց լեզվի կատաղությունից։ Սա նրանց նախատինքը կլինի Եգիպտոսի երկրում։
(Գրաբար) Դարձան յոչինչ, և եղեն իբրև զաղեղն լարեալ. անկցին ի սո՛ւր իշխանք նոցա, վասն անխրատութեան խստութեան լեզուի իւրեանց. զի այս անզգամութիւն նոցա յերկրին Եգիպտացւոց։