Ա. Պ. Լոպուխին (†1904)
8-9․ Իսրայելը կուլ է գնացել, այժմ նրանք ժողովուրդների մեջ կլինեն ինչպես անպետք անոթ: [8] Նրանք գնացին դեպի Ասորեստան ինչպես վայրի էշ՝ միայնակ թափառող, Եփրեմը նվերներով իր հանդեպ համակրանք էր շահում։ (Սինոդական թարգ․)
Իսրայելը կուլ է գնում է օտար ժողովուրդների կողմից։ Նա ինքն է իր համար այսպիսի ճակատագիր պատրաստում, երբ որ սկսում է պաշտպանություն փնտրել ասորիներից և նվերներով իր հանդեպ համակրանք շահել։ «Ինչպես վայրի էշ՝ միայնակ թափառող»․ եբրայերեն տեքստում «ինչպես» կապը չկա։ Ըստ բնագիր տեքստի իմաստի՝ մարգարեն Իսրայելը ոչ թե համեմատում է վայրի էշի հետ, այլ հակադրում է։ Անապատային կյանքի համար նախատեսված վայրի էշը թափառում է միայնակ՝ պահպանելով իր ազատությունը և կարծես թե հասկանալով իր կոչումը: Սակայն ժողովուրդների միջից առանձնացված Իսրայելը, ի հակադրություն իր կոչման, ինքն էր սկսում հեթանոսների հետ շփման ձգտել։
Այսպիսով՝ բանականություն ունեցող մարդիկ շեղվեցին իրենց ուղուց, մինչդեռ բանականություն չունեցող էակները հավատարիմ մնացին իրենց կոչմանը:
Բերված համեմատությունը Յոթանասնիցում այլ կերպ է փոխանցվում՝ «ανέθαλε καθ εαυτόν Εφραίμ» (սլավոներեն՝ «Եփրեմն իր մասին դրական կարծիք է ստեղծում»)։ Սակայն բոլոր հնագույն թարգմանությունները՝ բացառությամբ Սյումաքոսի, համահունչ են մասորեթական տեքստին։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Իսրայէլն ընկղմուեց. այժմ նա ազգերի մէջ դարձաւ ինչպէս անպիտան անօթ:
(Արարատ թարգ․) Իսրայելը կուլ գնաց. հիմա ազգերի մեջ անբաղձալի անոթի պես պիտի լինեն։
(Գրաբար) Ընկղմեցա՛ւ Իսրայէլ. արդ ա՛յժմ եղև ի մէջ ազգաց իբրև զանօթ անպիտան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: