Միքիայի մարգարեության մեկնություն 3։1

Ա․ Լոպուխին

Եւ ես ասացի․ «լսե՛ք, Հակոբի գլխավորներ և Իսրայելի տան իշխաններ․ չէ՞ որ դուք պետք է իմանաք իրավունքը։ (Սինոդական թարգ․)[1]

«Եւ ես ասացի»−ի («vaomar») փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է «καὶ ἐρεῖ» (սլավոներեն` «և կասի» )։ Այսպիսով՝ 1−4−րդ համարները, ըստ սլավոներեն տեքստի իմաստի, որպես Տիրոջ անունից ասված խոսքեր են ներկայացվում. Տիրոջ անունը մարգարեն հիշատակում է 2−րդ գլխի վերջում։ Ըստ ռուսերեն տեքստի` 1−4−րդ համարները հենց մարգարեի խոսքերն են բովանդակում, և մի նոր ճառ են սկսում, որը, ինչպես երևում է Եր․ 26։18 համարից, ասվել է Եզեկիայի ժամանակ և ժողովրդի վրա ուժեղ տպավորություն է թողել։ «Հակոբի գլխավորներ և Իսրայելի տան իշխաններ»։ Ինչպես երևում է հաջորդիվ (տե´ս 10−12 համարներ), «Հակոբ և Իսրայելի տուն» տերմինները մարգարեի մոտ համարժեք նշանակություն ունեն և ուղղակի Հուդային են ցույց տալիս. «Գլխավորները և իշխանները» տոհմապետերը, դատավորները, հազարապետերը և այլք են։ «Չէ՞ որ դուք պետք է իմանաք իրավունքը» (սլավոներեն` «դատ»)․ մարգարեն խոսում է ոչ թե իրավունքի տեսական իմացության, այլ դրա գործնական իրականացման մասին. «չէ՞ որ դուք պետք է․․․ իմանաք իրավունքը»՝ չէ՞ որ դուք պետք է հոգ տանեք իրավունքի մասին։ Յոթանասնիցը Հակոբ անվան փոխարեն ընթերցել է «beth Jaakov»։ Այստեղից էլ ծագում է սլավոներենի «Հակոբի տան իշխաններ» տարբերակը։ Ըստ երևույթին, եբրայերեն «kezinej» (իշխաններ) բառը Յոթանասնիցը ծագեցրել է «kazah» (ավարտել) արտահայտությունից և թարգմանել է «οἱ κατριλαποι բառով» (սլավոներեն` «Իսրայելի տան մնացորդներ»)։

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Նա կ՚ասի. «Լսեցէ՛ք, Յակոբի՛ տան իշխան եւ Իսրայէլի՛ տան մնացորդներ:
(Արարատ թարգ․) Եվ ես ասացի. «Հիմա լսե՛ք, ո՛վ Հակոբի գլխավորներ և Իսրայելի տան իշխաններ, չէ՞ որ դուք պետք է իմանաք իրավունքը.
(Գրաբար) Եւ ասասցէ. Լուարո՛ւք իշխանք տանն Յակոբայ, և մնացորդք տանն Իսրայէլի։ Ո՞չ ձե՛ր է գիտել զիրաւունս.