Ա․ Լոպուխին
Քանզի բոլոր ժողովուրդները գնում են, յուրաքանչյուրը հանուն իր աստծո, իսկ մենք հավիտյանս հավիտենից գնանք հանուն մեր Տեր Աստծո։ (Սինոդական թարգ․)[5]
5−րդ համարի կապը նախորդների հետ այնքան էլ պարզ չէ։ Սա էլ որոշ հեղինակների հիմք է տալիս ենթադրելու (Մարտի, Նովակ), որ 5−րդ համարը՝ ներկա ժամանակում Տիրոջ հանդեպ ժողովուրդների դրսևորած վերաբերմունքը բացատրող, ավելացում է։ Այդ կապը հետևյալ կերպ է հաստատվում․ Հուդան կապրի ապահովության մեջ (համար 4), որովհետև որպես պաշտպան ունի Աստծուն, Ում որ հավատարմորեն ծառայում է, մինչդեռ մյուս ժողովուրդները ծառայում են այլ աստվածների (Կեյլլ, Շեգգ)։ Կամ, հաշվի առնելով 1−4−րդ համարների խոստումները, Հուդան պետք է քայլի Տիրոջ անունով, նույնիսկ եթե մյուս ժողովուրդները գնան իրենց աստվածների հետևից (Ռեյնկե) և այլն։ «Հանուն իր աստծո» բառերի փոխարեն Յոթանասնիցը, չցանկանալով հեթանոսական աստվածներին «աստվածներ» անվանումը տալ, տեղադրել է «τὴν ὁδὸν αὐτοῦ» (իր ճանապարհով) արտահայտությունը։ «Գնում են, յուրաքանչյուրը հանուն իր աստծո», այսինքն` գործում են ըստ այն օրենքների, որոնք սահմանվել էին իրենց կեղծ կրոնների կողմից։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Թող բոլոր ժողովուրդներից իւրաքանչիւրն իր ճանապարհով գնայ, սակայն մենք կը գնանք մեր Տէր Աստծու անուամբ մշտապէս:
(Արարատ թարգ․) Որովհետև բոլոր ժողովուրդները յուրաքանչյուրն իր աստծու անունով է ընթանում, բայց մենք Տիրոջ՝ մեր Աստծու անունով պիտի ընթանանք հավիտյանս հավիտենից։
(Գրաբար) Եթէ ամենայն ժողովուրդք գնասցեն իւրաքանչիւր ի ճանապարհս իւրեանց. այլ մեք գնասցուք յանուն Տեառն Աստուծոյ մերոյ յաւիտեա՛նս և առ յապայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: