Նավումի մարգարեության մեկնություն 2:11

Ա․ Լոպուխին

(եբր 12)․ Որտե՞ղ այժմ առյուծների թաքստոցը և կորյունների համար արոտատեղին, որի վրայով անցնում էր առյուծը, էգ առյուծը և կորյունը, և ոչ ոք նրանց չէր վախեցնում, (Սինոդական թարգ․)[11]
   

   Կործանման և ամայացման սարսափելի տեսարանից մարգարեն մտքով անցում է կատարում հին Նինվեի անհետացող փառքին և զարմանքի ու ուրախության զգացումով է խոսում այս բռնությամբ և անարդարությամբ ձեռք բերված բոլոր տեսակի գանձերի կենտրոնի, այս առյուծների իրական որջի մոտալուտ անկման մասին (Նավ․ 11, 12, Սոփ․ 3։3 համարներ)։ Եզրափակիչ համարում (13, եբր․ 14) մարգարեն ընթերցողներին տեղեկացնում է, որ արտահայտվածը և արտահայտվելիքը դեռևս մարգարեություն է, այլ ոչ թե իրողություն։ Սակայն սա այնպիսի մարգարեություն է, որն անխուսափելիորեն իրականանալու է։ Որպես համաշխարհային տերություն՝ Ասորեստանի պատմական դերը, ըստ Աստծո անփոփոխելի դատաստանի, անդառնալիորեն կավարտվի․ նրա կործանումն անխուսափելի է։ Այդ կերպ, այս հատվածում, ինչպես նաև հաջորդող (3−րդ) գլխում, ոչ այնքան Նինվեին սպասվող փաստացի աղետի նոր մանրամասների մասին է հաղորդվում, որքան մատնանշվում են վերջինիս ներքին և արտաքին շարժառիթները։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ո՞ւր են առիւծների որջերն ու նրանց կորիւնների որսերը, ո՞ւր գնաց մտաւ առիւծը. չկար մէկը, որ վախեցնէր առիւծի կորիւնին:
(Արարատ թարգ․) Ո՞ւր են առյուծների որջը և կորյունների սննդավայրը, որտեղ արու առյուծն ու մատակ առյուծը պտտում էին, և առյուծի կորյունը, ու վախեցնող չկար։
(Գրաբար) Ո՞ւր են մայրիք առիւծուցն եւ որսք կորեանց նոցա, ուր չոգաւ առեւծն մտանել, կորիւն առիւծուն՝ եւ ոչ ոք էր որ զարհուրեցուցանէր։