Ա․ Լոպուխին
(եբր․ 10)․ Կողոպտե՛ք արծաթը, կողոպտե՛ք ոսկին, ցանկացած թանկարժեք զարդերի պաշարներին վերջ չկա։ (Սինոդական թարգ․)[9]
Խուճապի մատնված բնակիչներից լքված քաղաքը հանձնվում է թշնամիների թալանին։ Քանի որ նրանք փախել էին, ուստի բաբելոնացիներին ասվում է․ «Հափշտակե՛ք արծաթը և հանկարծակի ամայացման միջոցով թալանե՛ք երկար ժամանակի ընթացքում կուտակված հարստությունը» (երանելի Հերոնիմոս «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության»։ Կիև, 1896, մաս 13, էջ 81)։ Ավելին, քաղաքի ավերման կոչը կարծես Տեր Աստծուց է գալիս, այսինքն՝ Նինվեի ամբողջական անկումը ոչ թե պատահական է տեղի ունենում, այլ Աստծո դատաստանի համաձայն (Եր․ 50։26, 27, Եզ․ 7։19, Ամբ․ 2։5−13)։ «[Եթե] հավաքվածը վատ է,− 9−րդ համարի վերաբերյալ նկատում է երանելի Թեոդորոսը (Տասներկու մարգարեների մեկնությունը, Մ․, 1857, գիրք 3, էջ 14), [ապա այն] ուրիշներին կփոխանցվի։ Քանզի նրանց գանձերի վրա բազմաթիվ թշնամիներ կհարձակվեն։ Մարգարեն ապագայի վերաբերյալ խոսում է ինչպես արդեն տեղի ունեցածի մասին։ Սա Սուրբ Գրքին հատուկ արտահայտչաձև է» (Յոթանասնիցը 9−րդ համարի սկզբում ոչ թե հրամայական եղանակով է դրել, այլ աուրիստ՝ «διηρπαςον», սլավոներեն՝ «հափշտակում էին»)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Չկար մէկը, որ հսկէր. յափշտակում էին արծաթը, յափշտակում էին ոսկին, եւ նրա զարդեղէնին չափ չկար: Ծանրացան աւելի քան նրա բոլոր ցանկալի սպասքները:
(Արարատ թարգ․) Արծա՛թ կողոպտեք, ոսկի՛ կողոպտեք, անսպառ են գանձարանը, ամեն տեսակ ցանկալի սպասքները։
(Գրաբար) եւ ոչ ոք էր որ հայէր։ Յափշտակէին զարծաթ, յափշտակէին զոսկի. եւ ոչ գոյր չափ զարդու նորա, ծանրացան քան զամենայն սպասք նորա ցանկալիք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: