21․ Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն.

Հաւատամք և ի Սուրբ Հոգին.

 

Ինչպես Հորն ու Որդուն, քանի որ միասնական  են:  Նա  հեղվում  է  աղբյուրի  նման, ելնում Հայր Աստծուց և արարածներին բաշխվում Որդու միջոցով, ինչպես որ [Վերջինս] փչեց առաքյալների վրա` ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին» (Հովհ. 20:22): Ուստի Սուրբ Հոգին նույնպես Հայր Աստծուց է ու Աստված  և  ունի  Հոր  ու  Որդու  նույն  ճշմարիտ էությունը: Սա՛ է սուրբ հայրերի անսխալ  դավանությունը:  Ասում  են.

 

Հաջորդը՝

 22․ անեղին ու կատարյալին.

Նախորդը՝

20․ Նրա թագավորությանը վախճան չկա.