25․ Հավատում ենք նաև այս մեկ և միակ ընդհանրական առաքելական Եկեղեցուն.

Հաւատամք և յայսմ մի միայն ընդհանրական կաթուղիկէ առաքելական եկեղեցի. 

 

Պողոս [առաքյալը] Քրիստոսի և Նրա մարմին Եկեղեցու օրինակով մեծ է ցույց տալիս աստվածպաշտության խորհուրդը, որը ծածկված էր հավիտյաններից ու սերունդներից,  և  այժմ  այն  բազմապատիկ  իմաստությունն Աստծուց հայտնվեց երկնային իշխանություններին ու պետություններին  (տե՛ս  Եփես.  5:32,  Կող.  1:26),  որովհետև Աստված մարդացավ և մարդուն աստվածացրեց, տարավ նստեցրեց բարձունքներում` Մեծության աջ կողմում, և [մարդացյալ  Քրիստոսը]  միշտ  այնտեղ  է  մնում,  ինչպես ընդունում է սուրբ Եկեղեցու` Նրա Մարմնի  հավատքը.  որովհետև  մարմին  ենք Նրա մարմնից և հաստաբեստ ոսկր Նրա ոսկրերից` հավատով անխախուտ ու անախտ  կերպով  միավորված  (տե՛ս  Եփես.  5:30):  Քանզի  գթասեր  Հայրը  Սուրբ  Հոգով  և Հիսուս Քրիստոսով երկնային դարձրեց մեզ` երկրային ծնունդներիս, և Քրիստոսով նվաճեց մեզ մեկ միություն կազմելու համար` միասնական հավատի հաստատմամբ, կենսածնունդ Ավազանից մեկ մկրտությամբ, ինչպես և հաջորդաբար ասվում է.

 

Հաջորդը՝

26․ Մեկ մկրտության.

Նախորդը՝

24․ Ով Հորդանանում աղավնու տեսքով իջավ Միածնի վրա, Հոր ձայնի հետ միասին քարոզեց ուղարկված Որդուն և [բնակվեց սուրբերի մեջ].