Գիրք` 19. Յուդիթ

Ներածութիւն

   
   Յուդիթի գիրքը շարադրում է պատմութիւնը մի կնոջ, որին հրեայ ժողովուրդը պարտական էր իր փրկութիւնը մի պատերազմի ժամանակ, երբ նա գտնվում էր ոչնչացման սպառնալիքի առաջ։ Յուդիթի կերպարն, այսպիսով, մեզ յիշեցնում է Դեբորայի կամ Եսթերի կերպարները։
   Գրքում, սակայն նկատելի են աշխարհագրական եւ պատմական զարմանալի անճշտութիւններ։
   Նաբուքոդոնոսոր արքան, որը անցյալում հիմնադրել էր Նոր-Բաբելոնեան կայսրութիւնը ի հեճուկս Ասորեստանի, այստեղ ներկայացուած է որպէս Ասորեստանի թագաւոր։ Միւս կողմից՝ յիշատակուած եղելութիւնները ենթադրել են տալիս, որ հրեաներն արդէն վրադարձել են գերութիւնից։ Մինչդեռ այս նոյն Նաբուքոդոնոսորն էր, որ գերեվարել էր նրանց։ Բացի այդ, պէտք է նշել նաեւ, որ Բետիղուա քաղաքը, որի շուրջն է պտտւում այս պատմութեան ամբողջ գործողութիւնը, ուրիշ ոչ մի տեղն յիշատակուած չէ, եւ պատմուածքում մատնանշուած տեղանուններն չեն համապատասխանում Պաղեստինում յայտնի ոչ մի բնակավայրի։
   Հաւանաբար դա ասորի թագաւոր Անտիոքոս Դ Եպիփանեցու դէմ հրէական ապստամբութեան դժուարին ժամանակաշրջանն է (175-164 ն․ Ք․)։ Հեղինակի գլխաւոր նպատակն է եղել քաջալերել իր հայրենակիցներին, որպէսզի աննկուն լինեն իրենց դժբախտութեան մէջ եւ, հակառակ ամէն ինչի, հաւատարիմ մնան Աստծուն։ Այս տեսակէտից Յուդիթի գիրքը իր մտահոգութիւններով շատ նման է Դանիէլի գրքին։