Գիրք` 46. Ողբ

Ներածութիւն

   
   Այս գրքում զետեղուած հինգ բանաստեղծութիւնները, որ աւանդութիւնը Երեամիային է վերագրել, մէկ նիւթ ունեն միայն՝ Երուսաղէմի կործանումը, որը տեղի ունեցաւ 587( ն․ Ք․) բաբելոնեան բանակի ուժերի հարուածների ներքոյ։ Այս աղէտը վերջ դրեց Յուդայի թագաւորութեանը որպէս անկախ պետութիւն։ Միաժամանակ այս իրադարձութիւնը կարծես հերքումն է այն խոստման, որ մի ժամանակ տրուել էր Դաւիթ թագաւորին, թէ՝ «Քեզնից յետոյ քո սերնդից մէկը միշտ պիտի իշխի, որովհետեւ քո գերդաստանի թագաւորական իշխանութիւնը անխախտ պիտի մնայ» (Բ Թագ․ 7։16)։
   Այս աղէտը վերապրողները վերյիշում են այն ողբերգական իրադարձութիւնները, որոնց բովից անցան իրենք եւ փորձում են հասկանալ դրանք․ ո՞վ է այս բոլոր սարսափների պատասխանատուն․ Տէրը չի՞ վերաբերուել արդեօք որպէս իր ժողովրդի իսկական թշնամին։ Այնուհանդերձ պարտուողները ընդունում են իրենց սեփական յանցանքները։ Նրանք յիշում են նաեւ, որ «Տիրոջ բարութիւնները չեն սպառվել» եւ որ «Մեծ է նրա հաւատարմութիւնը»։ Հէնց այդ էլ մնում է նրանց յուսոյ աղբիւրը, հակառակ աղէտալի իրականութեան։