Գիրք` 32. Ովսէէ

Գլուխ 11

   
1․ Ընդ առաւօտս. ընկեցաւ թագաւորն Իսրայէլի։ Քանզի տղա՛յ էր Իսրայէլ, և ես սիրեցի զնա, և յԵգիպտոսէ՛ կոչեցի զորդիս նորա։

2․ Որպէս կոչեցի զնոսա՝ նոյնպէս մերժեցան յերեսաց իմոց. Նոքա Բահաղիմա՛յ զոհէին, և դրօշելոց խո՛ւնկս արկանէին։

3․ Եւ ես խափանեցի զԵփրեմ, և ընկալայ զնա ի վերայ բազկաց իմոց.

4․ և ո՛չ գիտացին թէ բժշկեմ զնոսա  յապականութենէ մարդկան. ձգեցի զնոսա կապանօք սիրոյ իմոյ. և եղէց նոցա որպէս ածիցէ ոք ապտա՛կ ի ծնօտս նորա. հայեցա՛յց ի նա՝ և յաղթեցից նմա։

5․ Բնակեաց Եփրեմ յԵգիպտոս, և Ասորեստանեայն թագաւո՛ր նմա. զի ո՛չ կամեցան դառնալ։

6․ Եւ տկարացաւ սրով ի քաղաքս իւր, և դադարեաց ի ձեռս նորա, և կերիցեն ի խորհրդոց իւրեանց։

7․ Եւ ժողովուրդ նորա կախեա՛լ կայցէ զբնակութենէ նորա. և Աստուած ի վերայ պատուականաց նորա բարկասցի՛, և մի՛ բարձրացուսցէ զնոսա։

8․ Զի՞նչ անցուցից ընդ քեզ Եփրեմ. այլ պաշտպա՛ն լինիցիմ քեզ Իսրայէլ. զի՞նչ անցուցից ընդ քեզ. եդից զքեզ իբրև զԱդամա՝ և իբրև զՍեբոյիմ։

9․ Դարձա՛ւ սիրտ իմ ի նոյն. յուզեցա՛ւ խնամք իմ։  Եւ ո՛չ արարից ըստ բարկութեան սրտմտութեան իմոյ, և ոչ թողից ջնջել զԵփրեմ։ Զի Աստուած եմ ես՝ և ո՛չ մարդ, ի միջի ձերում Սուրբ. և ո՛չ մտից ի քաղաք.

10․ այլ զկնի Տեառն գնացից. իբրև առեւծ մռնչեսցէ. զի ինքն մռնչեսցէ, և յիմարեցուսցէ զորդիս ջուրց։

11․ Թռիցեն եկեսցեն իբրև զհաւ յԵգիպտոսէ, և իբրև զաղաւնիս յերկրէն Ասորեստանեայց. և պատսպարեցուցից զնոսա ի տունս իւրեանց՝ ասէ Տէր։

12․ Պաշարեա՛ց զիս ստութեամբ Եփրեմ, և ամպարշտութեամբ տունն Իսրայէլի և Յուդայ. արդ ծանեա՛ւ զնոսա Աստուած, և ժողովուրդ սուրբ կոչեսցի Աստուծոյ։