Ովսեեն և անհավատարիմ կինը
1․ Եվ Տերն ասաց ինձ. «Նորից գնա՛, մի շնացող կնո՛ջ սիրիր՝ ընկերոջից սիրված, ինչպես որ Տերը սիրում է Իսրայելի որդիներին, նույնիսկ երբ նրանք դեպի ուրիշ աստվածներ են դառնում և չամիչով կարկանդակներ են սիրում»։
2․ Եվ ես նրան ինձ համար առա տասնհինգ արծաթով և մեկուկես քոռ գարիով։
3․ Եվ ասացի նրան. «Շատ օրեր կապրես ինձ հետ, չես պոռնկանա և մարդու չես մոտենա, իսկ ես էլ նույնպես քո նկատմամբ»։
4․ Որովհետև Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհի և առանց կոթողի, առանց եփուդի և թերափիմի։
5․ Ապա Իսրայելի որդիները պիտի դառնան և փնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց Դավիթ թագավորին, դողալով պիտի մոտենան Տիրոջը և նրա բարությանը՝ վերջին օրերին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: