Գիրք` 32. Ովսէէ

Գլուխ 3

   
1. Եւ ասէ ցիս Տէր դարձեալ. ասէ. Ե՛րթ դու և սիրեա՛ կին մի որ սիրիցէ զչարութիւն՝ և իցէ շո՛ւն. որպէս սիրեաց Աստուած զորդիսն Իսրայէլի, և նոքա հայէին յաստուածս օտարս, և սիրէին կտապս չամչեղէ՛նս։

2. Եւ վարձեցա՛յ ես հնգետասան արծաթոյ, և քոռի՛ միոջ գարւոյ և մարո՛ւ միոջ գինւոյ.

3. և ասե՛մ ցնա. Աւո՛ւրս բազումս նստցես դու ինձ՝ և ո՛չ ևս պոռնկեսցիս, և ո՛չ ևս եղիցես առն այլում։

4. Զի աւո՛ւրս բազումս նստցին որդիքն Իսրայէլի առա՛նց թագաւորի՝ և առանց իշխանի՝ և առանց պատարագաց՝ և առանց սեղանոյ՝ և առանց քահանայութեան՝ և առանց յայտնութեանց։

5. Եւ յետ այնորիկ դարձցին որդիքն Իսրայէլի, և խնդրեսցեն զՏէր Աստուած իւրեանց, և զԴաւիթ արքա՛յ իւրեանց. և զօրասցին ի Տէր՝ և ի բարութիւնս նորա յաւո՛ւրս կատարածի։