Գիրք` 32. Ովսէէ

Գլուխ 4

   
1․ Լուարո՛ւք զբանս Տեառն որդիք Իսրայէլի. զի դատաստա՛ն Տեառն է ընդ բնակիչս երկրի. զի ո՛չ գոյ ի նոսա ճշմարտութիւն, և ո՛չ ողորմութիւն, և ո՛չ գիտութիւն Աստուծոյ ի վերայ երկրի։

2․ Անէ՛ծք և ստութիւն և սպանութիւն, և գողութիւն՝ և շնութիւն հեղեալ ի վերայ երկրի. և արիւն ընդ արիւնս խառնեն։

3․ Վասն այնորիկ սո՛ւգ առցէ երկիր. և նուաղեսցի ամենայն բնակչօք իւրովք, և գազանօք անապատի, և սողնովք երկրի, և թռչնովք երկնից. և ձկունք ծովու պակասեսցի՛ն։

4․ Զի ո՛չ ոք իցէ որ դատիցէ, և ո՛չ այն որ յանդիմանեսցէ։ Բայց ժողովուրդ իմ իբրև զքահանայն հակառակօղ։

5․ Եւ տկարասցին ի տուէ. և տկարասցի և մարգարէն ընդ քեզ. գիշերոյ նմանեցուցի զմայրն քո։

6․ Նմանեցաւ ժողովուրդ իմ այնմիկ՝ յորում ո՛չ գոյր գիտութիւն։ Զի դու զգիտութիւն մերժեցեր, մերժեցից և ե՛ս զքեզ զի մի՛ քահանայասցիս ինձ. և մոռացար զօրէնս Աստուծոյ քոյ, մոռացայց և ես զորդիսն քո։

7․ Ըստ բազմութեան իւրեանց՝ նոյնպէս և մեղա՛ն ինձ. զփառս նոցա յանարգութիւն հասուցից։

8․ Զմեղս ժողովրդեան իմոյ կերիցեն, և անօրէնութեամբք իւրեանց առցեն զանձինս իւրեանց։

9․ Եւ եղիցի որպէս ժողովուրդն՝ նոյնպէս և քահանայն. և  խնդրեցից վրէ՛ժ ի նմանէ. ըստ ճանապարհաց նորա և ըստ խորհրդո՛ց նորա հատուցից նմա։

10․ Կերիցեն՝ և մի՛ յագեսցին. պոռնկեցան՝ և մի՛ յաջողեսցին. Զի զՏէր թողին, անխտի՛ր լինել ի պոռնկութիւն։

11․ Եւ զգինի և զարբեցութիւն ընկալա՛ւ սիրտ ժողովրդեան իմոյ։

12․ Ի քուայս հարցանէին՝ և գաւազանօք նորա պատմէին նմա. այսո՛վ պոռնկութեան մոլորեցան, և պոռնկեցան յԱստուծոյ իւրեանց։

13․ Ի գլուխս լերանց զոհէին՝ և ի վերայ բլրոց զենուին, ի ներքոյ կաղնեաց՝ և կաղամախեաց՝ և վարսաւոր ծառոց. զի հաճո՛յ թուէր հովանին։ Վասն այնորիկ պոռնկեսցին դստերք ձեր, և շնասցին հարսունք ձեր։

14․ Եւ ո՛չ արարից ա՛յց դստերաց ձերոց՝ յորժամ պոռնկեսցին, և հարսանց ձերոց՝ յորժամ շնասցին. զի նոքա ընդ պոռնի՛կս թաթաւէին, և ընդ նուիրեալսն զոհէին. և ժողովուրդն քո որ ո՛չ իմանայր զայն՝ խառնակէր ընդ պոռնիկս։

15․ Բայց դու Իսրայէլ մի՛ տգէ՛տ լինիր. և Յուդա՝ մի՛ մտանէք ի Գաղգաղա, և մի՛ ելանէք ի տուն Ովնայ. և մի՛ երդնուցուք ի Տէր կենդանի։

16․ Զի իբրև երինջ լծընկէ՛ց եղև ինձ Իսրայէլ. արդ՝ արածեսցէ զնոսա Տէր իբրև զգառն յանդորրու։

17․ Հաղո՛րդ կռոց Եփրեմ. ե՛դ անձին իւրում գայթագղութիւն. ցանկացան կռոցն Քանանացւոց. ամենեքեան սիրեցին զգինի՝ թողէ՛ք նմա։

18․ Պոռնկեցա՛ն պոռնկութեամբ. սիրեցին զանարգութիւն ի հպարտութենէ նորա։

19․ Մրրիկ հողմոյ շնչեսցէ ի թևս նորա. և ամաչեսցեն ի սեղանոց իւրեանց։