Գիրք` 32. Ովսէէ

Գլուխ 5

   
1. Լուարո՛ւք զայս քահանայք, և անսացէ՛ք տունդ Իսրայէլի. և տուն թագաւորիդ ունկնդի՛ր լերուք. քանզի ընդ ձե՛զ է դատաստան. զի որոգայթ եղերուք դիտանոցին, և իբրև զվա՛րմ ձգեալ ի գլո՛ւխ գահաւանդի՝

2. զոր որսորդք յո՛րս հաստատեցին։

3. Ե՛ս եմ խրատիչ ձեր։  Ես ծանեայ զԵփրեմ, և Իսրայէլ ո՛չ է ի բացեայ յինէն. քանզի այժմ պոռնկեցա՛ւ Եփրեմ, և պղծեցա՛ւ Իսրայէլ։

4. Ո՛չ ետուն զխորհուրդս իւրեանց դառնալ առ Աստուած իւրեանց. զի ա՛յս պոռնկութեան է ի նոսա. և զՏէր ո՛չ ծանեան։

5. Եւ խոնարհեսցի հպարտութիւն Իսրայէլի յերե՛սս նորա. և Իսրայէլ և Եփրեմ տկարասցի՛ն յանօրէնութիւնս իւրեանց. տկարասցի՛ և Յուդայ ընդ նոսա։

6. Յորձիւք և պատարագօք երթիցեն խնդրել զՏէր, և մի՛ գտցեն զնա. զի խո՛յս ետ ի նոցանէ.

7. զի զՏէր թողին. Քանզի որդիք օտա՛րք ծնան նոցա. արդ՝ այժմ կերիցէ՛ զնոսա երևիլ, և զվիճակս նոցա։

8. Փո՛ղ հարէք ի վերայ μլրոց. գոչեցէ՛ք ի վերայ բարձանց. քարո՛զ կարդացէք ի տուն Ովնայ. թէ յիմարեցաւ Բենիամին,

9. և Եփրեմ եղև յապականութիւն. յաւուրս յանդիմանութեան ի մէջ ազգաց Իսրայէլի ցուցի՛ զհաւատարմութիւնս։

10. Եղեն իշխանք Յուդայ՝ որպէս որ փոփոխեն զսահմանս. ի վերայ նոցա հեղից իբրև զջո՛ւր զասպատակ իմ։

11. Զրկեաց Եփրեմ զոսոխ իւր, և կոխեաց զիրաւունս. զի սկսաւ երթա՛լ զհետ սնոտեաց։

12. Եւ ես իբրև զխռո՛վ եղէց Եփրեմի, և իբրև զխայթո՛ց տանն Յուդայ։

13. Ետես Եփրեմ զա՛խտ իւր, և Յուդա զցաւս իւր. և գնաց Եփրեմ առ Ասորեստանեայս, և առաքեաց հրեշտակս առ արքայն Յարիմայ. և նա ո՛չ կարաց փրկել զձեզ, և ո՛չ հանգուցանել զձեզ ի ցաւոց։

14. Զի ե՛ս եմ իբրև յաւազ ի վերայ Եփրեմի, և իբրև զառեւծ ի վերայ տանն Յուդայ. և յարձակեցայց և յափշտակեցից զնոսա. առից, և ո՛չ ոք իցէ որ փրկիցէ։

15. Գնացից և դարձա՛յց ի տեղի իմ, մինչև ապականեսցին։ Եւ խնդրեսցեն զերեսս իմ։