1. Այլ Եփրեմ ա՛յս չար՝ զհե՛տ եղև խորշակի. զօրհանապազ զնանրութիւն և զսնոտիս յաճախեաց. ե՛դ ուխտ ընդ Ասորեստանեայս՝ և եւղ յԵգիպտոս տանէր։
2. Եւ դատաստան Տեառն ընդ Յուդայ. խնդրել վրէ՛ժ ի Յակովբայ. Ըստ ճանապարհաց նորա և ըստ գնացի՛ց նորա հատուսցէ՛ նմա։
3. Յարգանդի խաբեաց զեղբայր իւր, և յաշխատութիւնս իւր զօրացաւ առ Աստուած։
4. Եւ ժուժկալեաց ընդ հրեշտակին, և զօրացաւ։ Լացին և խնդրեցին զիս, և ի տան իմում գտին զիս. ա՛նդ պատմեցաւ նոցա.
5. և Տէր Աստուած ամենակալ եղիցի յիշատակ նոցա։
6. Եւ դու յԱստուած քո դարձցիս. ողորմութիւն և իրաւունս պահեսցես. և մերձեսցիս առ Տէր Աստուած քո յամենայն ժամ։
7. Կշիռք անիրաւութեան ի ձեռս Քանանու, և սիրեաց յաղթահարել։
8. Եւ ասաց Եփրեմ. Մեծացա՛յ գտի հանգիստ անձին իմոյ. ամենայն վաստակք նորա մի՛ գտցին նմա, զի վասն անօրէնութեանց յանցեաւ։
9. Բայց ես Տէր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէ՛ն Եգիպտացւոց, դարձեալ μնակեցուցից զքեզ ի խորանս՝ ըստ աւուրցն տօնից.
10. և խօսեցա՛յց ընդ մարգարէսն։ Եւ ես տեսի՛լս յաճախեցից, և ի ձեռս մարգարէից նմանեցայց։
11. Եթէ ո՛չ Գաղաադ էր, ապա սո՛ւտ էին ի Գաղգաղա իշխանքն որ զոհէին. և սեղանք նոցա իբրև զկրայս ի կո՛րդ ագարակի։
12. Եւ գնա՛ց Յակովբ ի դաշտն Ասորւոց. և ծառայեաց Իսրայէլ վասն կնոջ, և ի ձեռն կնոջ զգուշացաւ։
13. Եւ ի ձեռն մարգարէին եհան Տէր զԻսրայէլ յերկրէն Եգիպտացւոց, և մարգարէի՛ւ պահեցաւ։
14. Բարկացո՛յց զիս Իսրայէլ՝ և զայրացոյց, և արիւն նորա ի վերայ նորա հեղցի. զնախատինս նորա հատուսցէ նմա Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: