Գիրք` 14. Թուղթք Պաւղոսի Առաքելոյ առ Թեսաղոնիկեցիս Բ

Գլուխ 3

   

1. Այսուհետեւ ե՛ղբարք՝ աղա՛ւթս արարէք ի վերայ մեր, զի բա՛նն Տեառն ընթանայցէ. եւ փառաւո՛ր լինիցի յամենայն տեղիս՝ որպէս եւ առ ձեզդ.

2. զի ապրեսցո՛ւք յանաւրինաց եւ յանզգամա՛ց մարդոց. զի ո՛չ ամենեցուն են հաւատք:

3. Այլ հաւատարիմ է Տէր, որ եւ հաստատեսցէ զձեզ, եւ պահեսցէ ի չարէանտի:

4. Վստա՛հ եմք ի ձեզ Տէրամբ, թէ զոր պատուիրեցաքն ձեզ, եւ առնէք՝ եւ առնիցէ՛ք:

5. Այլ Տէր ուղղեսցէ՛ զսի՛րտս ձեր ի սէրն Աստուծոյ՝ եւ ի համբերութիւնն Քրիստոսի:

6. Պատուիրեմ ձեզ ե՛ղբարք՝ յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, խորշե՛լ ձեզ յամենայն եղբաւրէ՝ որ ստահա՛կսն գնայցեն. եւ ո՛չ ըստ աւանդութեանն զոր ընկալարուք ի մէնջ:

7. Զի դուք ինքնին գիտէք՝ թէ ո՛րպէս պա՛րտ է ձեզ նմանել մեզ. զի ոչ երբէք ստահակեցաք առ

8. եւ ո՛չ ձրի զուրուք հաց կերաք. այլ ջանիւ եւ վաստակով զցայգ եւ զցերեկ գործեաք՝ վասն չծանրանալո՛յ ումեք ի ձէնջ:

9. Ո՛չ եթէ չունեա՛ք իշխանութիւն. այլ զի զանձինս աւրինա՛կ արասցուք ձեզ նմանաւղս լինել մեզ:

10. Քանզի մինչ առ ձեզն իսկ էաք՝ զայս պատուիրեաք ձեզ, թէ որ ո՛չն կամիցի գործել՝ եւ կերիցէ մի՛:

11. Արդ՝ լսեմք զոմանց ի ձէնջ՝ թէ ստահակութեա՛մբ գնան. գործ ինչ ո՛չ գործեն, այլ յուլացեա՛լք հետաքրքիրք շրջին:

12. Այնպիսեացն պատուէր տամք՝ եւ աղաչեմք ի Տէր Յիսուս Քրիստոս, զի հանդարտութեամբ գործեսցին՝ եւ զիւրեա՛նց հաց կերիցեն:

13. Այլ դուք ե՛ղբարք՝ մի՛ ձանձրանայք զբարիս գործել:

14. Ապա եթէ ոչ ոք հնազանդեսցի բանիս մերում թղթովդ այդուիկ, դո՛ւք նշանակեսջի՛ք զնա. եւ մի՛ խառնակեսջիք ընդ նմա, զի պատկառեսցէ՛:

15. Բայց մի՛ իբրեւ զթշնամի համարեսջիք, այլ խրատեսջի՛ք իբրեւ զեղբա՛յր:

16. Եւ ինքն Տէր Խաղաղութեան, տացէ ձեզ խաղաղութիւն յամենայն ժամ յամենա՛յն իրս: Տէր ընդ ամենեսին ընդ ձեզ:

17. Ողջոյնս՝ իմո՛յ ձեռին Պաւղոսի է, որ է նշանակ յամենա՛յն թուղթս այսպէս գրեմ:

18. Շնո՛րհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ամենեսին ձեզ: Առ Թեսաղոնիկեցիս երկրորդ՝ գրեցաւ յԱթենայ: