Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։46

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ դեպի կեսօրվա ճանապարհը և խոսի՛ր կեսօրվա խոսքն ու մարգարեացի՛ր հարավային դաշտի անտառի մասին»։ [46] (Սինոդական թարգ․)
   
   «Դեմքդ դարձրո՛ւ» - տե՛ս Եզեկ․ 6։2-րդ համարի բացատրությունը։

   «Ճանապարհը» - դեպի այդ ուղղությամբ։

   «Կեսօրվա ճանապարհը» - այսինքն՝ ինչպես բացատրվում է 21:2-ին համարում, այստեղ խոսքը Հրեաստանի մասին է, որը հյուսիսային անհյուրընկալ Բաբելոնից դեպի հարավ (ավելի ճիշտ՝ հարավ-արևելք) էր գտնվում՝ եթե նայենք մարգարեի աչքերով (Եզեկ․ 1:4

   «Կեսօրվա խոսք» - այս խոսքի նշանակությունն է՝ լույսի երկիր, որը մատնանշում է գրեթե արևադարձային կլիմա ունեցող Հրեաստանին՝ առ ի համեմատություն սառնաշունչ կլիմա ունեցող Բաբելոնի:

   «Հարավային դաշտի անտառի» - սա Հրեաստանի արդեն երրորդ անվանումն է, որը ցույց է տալիս այնտեղ անտառապատ լեռների առկայությունը կամ նրա բնակչության խտությունը, որը նմանվում է անտառային թավուտին․․․
--------------------------------
[46](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, դէմքդ ուղղի՛ր դէպի Թեման, նայի՛ր Դադոնի կողմը եւ մարգարէութի՛ւն արա Նագեբ իշխանի անտառի մասին:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի հարա՛վ դարձրու և խոսի՛ր դեպի հարավ ու մարգարեացի՛ր հարավային դաշտի անտառի դեմ։
(Գրաբար) Որդի մարդոյ ՝ հաստատեա՛ զերեսս քո 'ի Թեման, և հայեա՛ց' ի Դագովն. և մարգարէա՛ 'ի վերայ անտառի իշխանին Նագեբայ.