Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։2

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, կային երկու կանայք՝ մի մոր դուստրեր»։ [2] (Սինոդական թարգ․)
   
   Սամարիան և Երուսաղեմը ներկայացվում են որպես քույրեր, ինչպես 16:46-րդ համարի պարագայում էր, սակայն այստեղ նրանց մոր մասին որևէ մասնավոր տեղեկություն չի հաղորդվում, ինչպես հաղորդվում էր այնտեղ՝ 16-րդ գլխում («խեթացի»)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մօր դուստրեր.
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մոր դուստրեր։
(Գրաբար) Որդի՛ մարդոյ, կանայք երկո՛ւ էին՝ դստերք միո՛յ մօր.