Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։38

Ա. Լոպուխին

«Դեռ սա էլ արեցին Ինձ. պղծեցին Իմ սրբարանը միևնույն օրը և խախտեցին Իմ շաբաթները»։ [38] (Սինոդական թարգ․)
   

   Տե՛ս 22։8-րդ համարը («սրբարան» բառը եբրայեցերենում այն նույն բառն է, որը մեկ ուրիշ տեղում թարգմանված է «սրբավայր» անվամբ):

   «Միևնույն օրը» - այս նկատառումը միանգամայն անհասկանալի կլիներ՝ առանց հաջորդ համարում դրան տրված բացատրության։ Ուստի և, ելնելով այն փաստից, որ այս արտահայտությունը բացակայում է Յոթանասնից թարգմանության ձեռագրերի մեծամասնության մեջ, ենթադրվում է, որ այն այստեղ է փոխառվել 39-րդ համարից։
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) Այն աստիճան բաներ արեցին իմ դէմ, որ նոյն օրն իսկ սրբութիւններս էին պղծում, շաբաթներս ապականում՝
(Արարատ թարգ․) Դեռ սա էլ արեցին ինձ. նույն օրը իմ սրբարանն անմաքուր դարձրին և իմ շաբաթները պղծեցին,
(Գրաբար) Մինչ ցայնչափ ևս արարին ինձ. զի զսրբութիւնս իմ պղծէին ‘ի նմին աւուր, և զշաբաթսն իմ ապականէին`